Աֆրինում քրդերը մեկ օրվա ընթացքում 11 թուրք զինվորների են սպանել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Սիրիական Աֆրինում Թուրքիայի ներխուժումից հետո փետրվարի 10-ը թուրքական զինված ուժերի համար ամենաարյունոտ օրը դարձավ:
AFP-ն, թուրքական բանակի ներկայացուցիչներին վկայակոչելով, նշում է, որ օրվա ընթացքում Աֆրինում քրդական ինքնապաշտպանության զինվորները (YPG) սպանել են 11 թուրք զինվորների, այդ թվում`երկուսի, որոնք զոհվել են քրդերի կողմից խփված ռազմական ուղղաթիռի անկման հետեւանքով: Բախումների ժամանակ եւս 9 զինվոր է զոհվել, 11-ը`վիրավորվել:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ից Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն է իրականացնում: Դամասկոսը խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները Աֆրինում՝ նշելով, որ դա Սիրիայի անբաժանելի մասն է: