ԱՄՆ-ն «վճռականորեն աջակցում է» Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
ԱՄՆ-ն «վճռականորեն աջակցում է» Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը Սիրիայի տարածքով Իսրայելի օդուժի օդային հարվածներից հետո:
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Իսրայելի սահմանին բռնության ներկայիս սրացմամբ եւ պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքը», - ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նաուերթը:
«Իրանի կողմից հաշվարկված սպառնալիքի էսկալացիան եւ իր իշխանությունն ու տիրապետությունը հաստատելու ցանկությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին` Եմենից մինչեւ Լիբանանին վտանգի տակ են դնում»:
Իսրայելական ինքնաթիռները Սիրիայի օբյեկտների վրա առաջին հարձակումն իրականացրել էին այն ժամանակ, երբ իրանական անօդաչուն, որը Սիրիայի կողմից խախտել էր Իսրայելի օդային սահմանը, ոչնչացվել էր:
Իրանը հերքել էր, որ իր անօդաչուն Իսրայելի տարածք է ներխուժել: Բարի խոսքով՝ դրոնը Իսրայելի տարածքով ոչ ավելի քան 1.5 րոպե է թռչել, որից հետո ուղղաթիռից խփվել է: