Թուրքական դատախազությունը ապացուցված է համարել Էրդողանի ընտանիքի կապը օֆշորի հետ
Այս թեմայով
- Մարտի 31-ին կայանալիք ընտրություններն ինձ համար վերջինն են լինելու․ Էրդողան
- Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման ջանքերը
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
Անկարայի հանրապետական դատախազությունը դադարեցրել է ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարության հիման վրա Ման կղզիների գործով հետաքննությունը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազությունը նշել է, որ նախագահ Էրդողանի ընտանիքի անդամները կապ ունեն օֆշորային գոտուն առնրվող գործարքներում, սակայն այդ ամենը օրինական է։
Նշվել է, թե Էրդողանի անդամները անձնական գործունեության արդյունքում են մեծ գումարներ փոխանցել Ման կղզում գործունեություն ծավալող որոշ ընկերությունների հաշիվներին եւ դա բյուջեի հետ կապ չունի, ուստի, դադարեցվում է հիշյալ գործով հետաքննությունը։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հերքում էր իր ընտանիքի անդամների կապը Ման կղզու հետ եւ պահանջում ապացուցել դրանք։