Իսրայելի ՌՕՈՒ ղեկավարը Սիրիայի օբյեկտներին հասցված հարվածները 1982-ից հետո ամենախոշոր գործողությունն է անվանել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
Սիրիայի օբյեկտների վրա հարձակումները, որոնք փետրվարի 10-ին իրականացրել էին իսրայելցի զինվորականները, դարձան Սիրիայի հակաօդային պաշտպանության դեմ 1982 թվականից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերի խոշորագույն գործողությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թոմեր Բարը, հաղորդում է Haaretz-ը:
Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ Սիրիայում 12 թիրախի հարված են հասցրել, այդ թվում` Սիրիայի չորս ՀՕՊ օբյեկտներին եւ F-16 ինքնաթիռի վթարից հետո չորս իրանական օբյեկտներին:
Իսրայելական ինքնաթիռները Սիրիայի օբյեկտների վրա առաջին հարձակումն իրականացրել էին այն ժամանակ, երբ իրանական անօդաչուն, որը Սիրիայի կողմից խախտել էր Իսրայելի օդային սահմանը, ոչնչացվել էր:
Իրանը հերքել էր, որ իր անօդաչուն Իսրայելի տարածք է ներխուժել: Բարի խոսքով՝ դրոնը Իսրայելի տարածքով ոչ ավելի քան 1.5 րոպե է թռչել, որից հետո ուղղաթիռից խփվել է: