Երեւանում -10 է ՝ -15-ի զգացողությամբ
Այս պահին մայրաքաղաք Երեւանում -10 աստիճան է, բայց բարձր խոնավության պատճառով այն զգացվում է որպես -15:
Շատերն են հետաքրքրվում, թե վերջապես երբ են կոտրվելու սառնամանիքները, երբ է եղանակը գոնե փոքր ինչ տաքանալու:
Եւ այսպես, երկար ընդմիջումից հետո ջերմաստիճանը զրոյից կբարձրանա եւ կհասնի +2-3 աստիճանի արդեն փետրվարի 24-ին՝ ժամը 16-ի սահմաններում: Հաջորդ օրը եւս ջերմաստիճանը ցերեկային ժամերին բարձր կլինի 0-ից:
Իսկ մինչ այդ՝ փետրվարի 23-ին Երեւանում թույլ ձյուն է սպասվում:
Ի դեպ, այս գիշեր ջերմաստիճանը Երեւանում հասնելու է -14 աստիճանի:
Top-News.am