Հնդիկները զարմացան տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանին
Մի երկու շաբաթ առաջ երկու հնդիկ տուրիստ ունեի: Առաջին անգամ էին ձյուն տեսնում: Սառած, մրսած քայլում ենք Երևանի փողոցներում ու հանկարծ մեր առաջ դուրս եկան Րաֆֆի Հովհաննիսյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Դե բարևեցինք և ես մեր տուրիստներին ներկայացնում եմ Րաֆֆուն և Արմենին: Րաֆֆու վրա ավելի կանգ առա թե բա «գիգանտ միսլի, ածեց առմյանսկոյ դեմոկրածի» և այլն և այլն: Տուրիստներս շփոթված մեկնեցին իրենց ձեռքը եվրոպական ձևով այլ ոչ թե հնդկական նամաստեով բարևելու Րաֆֆուն և Արմենին:
Դե, որ կյանքում ձյուն չէին տեսել խաբար էլ չէին, որ ձեռնոցները բարևելուց առաջ պետք է հանել: Վերջը երբ Արմենը ու Րաֆֆին հեռացան իրենք ասում են «կարգին երկիր է Հայաստանը մեզ մոտ էս ստատուսի մարդկանց չես էլ կարող մոտենալ թիկնապահները էնքան շատ են»:
Նկատեցի, որ Րաֆֆին իրենց դուրը եկել էր ու նաև իմ ստատուսն էր իրենց աչքին բարձրացել, քանի որ էդպես ազատ բարևում և շփվում էի նման VIP-ի մարդկանց հետ:
Դե ես էլ չասեցի, որ Րաֆֆին Հայաստանի կեսին բարևել է մենակ ես չեմ: Խարիզմատիկ գործիչները քաղաքականության մեջ լոկոմոտիվի դեր են խաղում առաջ տանելով իրենց կցված վագոնները:Եվ էդ խարիզմա կոչվածը բնատուր է:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից