Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հարցում

Կարևորենք զինվորի անձնային աճը

Զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծված հանձնաժողովի հերթական նիստին՝ հունվարի տասնվեցին, արդեն մի քանի ժամ զորակոչի ենթակա անձանց ու հանձնաժողովի անդամների երկխոսություններին, վեճերին, բողոքներին ու տարբեր մարդկային պատմություններին զուգահեռ, համացանցի լրահոսից կարդում եմ չպարզված հանգամանքներում հերթական զոհի մասին…Այս երկու իրավիճակներն իրար շարունակող, բայց չներդաշնակվող իրողություններ են:

Հայաստանի տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից մարդիկ առավոտյան տասին արդեն հավաքվում են` իրենց դիմում-բողոքի պատասխանը ստանալու ակնկալիքով: Հանձնաժողովը նախապես ուսումնասիրում է դիմումն ու կից բժշկական հետազոտության արդյունքները, ապա բողոքարկող կողմի ներկայությամբ ու անհրաժեշտության դեպքում ՝ զորակոչի ենթակա անձին հետազոտելուց հետո, միջնորդագիր ուղարկում ՀՀ զինկոմին լրացուցիչ հետազոտություն անցկացնելու առաջարկով կամ չի ուղարկում այդ միջնորդագիրը՝ բավարար հիմքերի բացակայության պատճառով:

Այս հստակ և մի քանի ժամ շարունակվող գործի ընթացքում ոչ անտարբեր ու բավարար տեղյակ դիտորդը կամ լրագրողը կարող է տեսնել զորակոչին, բանակին առնչվող շատ խորքային խնդիրներ, որոնք ընդունված է չկարևորել:

Բողոքարկման ներկայացող զորակոչիկները համաձայն չեն բժշկական հետազոտության արդյունքներին: Շատերը փորձում են տարկետում ստանալ առկա հիվանդության պատճառով, մյուսները փորձում են երկարացնել տարկետումը, քանի որ հիվանդությունը բուժված չէ: Խիստ մասնագիտական այս հարցին, իհարկե, հնարավոր չէ ընդհանուր գնահատական տալ: Առողջության, հիվանդության պատմության, տրված տարկետման ու դրա երկարացնել կամ չերկարացնելու մասին միայն կոնկրետ փաստերով, կոնկրետ դեպքերով կարելի է խոսել:

Ներկա լինելով բողոքարկման մի քանի նիստերի, ժամեր շարունակ լսելով ու դիտելով բողոքարկողների ու հանձնաժողովի շփումը` հասկանում եմ, որ եթե «Զինապարտների ու զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ»-ը հնարավորություն տալիս է, կամ բողոքարկողի բժշկական հետազոտությունների մեջ կան անհամապատասխանություններ մի քանի տարբեր կլինիկաների արդյունքների տվյալներով, ապա հանձնաժողովը միջնորդագիր է ներկայացնում հանրապետության զինկոմին հավելյալ հետազոտությունների անհրաժեշտության մասին: Այդ հիվանդությունները հիմնականում ֆիզիկական տարբեր խնդիրներ են: Հանձնաժողովի անդամները «Զինապարտների ու զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ»-ը գիտեն գրեթե անգիր, բայց ամեն դեպքի համար մանրակրկիտ, առաջնորդվելով զորակոչվողի բժշկական հետազոտություններում առկա անհամապատասխանություններով ու «Զինապարտների ու զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ»-ով, որն արդեն լավ քրքրված մի գրքույկ է՝ փորձում են ընթացք տալ դիմումին:

Այս հանձնաժողովը չի կարող շրջանցել երկար անունով այս գրքում ամրագրված կարգը: Բայց աշխատանքի ընթացքում ակնհայտ է դառնում, որ «Կարգը» ենթակա է լրացման, հստակեցման, որոշ դեպքերում՝ փոփոխության, որովհետև ծնողների տրամաբանական հարցերին, օրինակ՝. «ոնց կարող է ծառայել այսպիսի զարկերակով». հանձնաժողովն, իհարկե հասկանում է վտանգը, բայց շրջանցել «Կարգ»-ում նշված թիվն ու սահմանը՝ իրավասու չէ:

Բայց ես բաց կթողնեմ խիստ մասնագիտական լրացումների ու փոփոխությունների թեման՝ դրան հետո անդրադառնալու պայմանով, երբ կունենամ բժիշկների լուրջ խորհրդատվության ամբողջական պատկերը:

Ներկա լինելով այս աշխատանքներին՝ վստահ եմ, որ չի կարելի չխոսել մի երևույթի մասին, որն ըստ իս շատ լուրջ է և շատ ավելի հաճախ է ողբերգական իրավիճակների պատճառ դառնում, քան լեղապարկում առկա քարերի քանակը, ողնաշարի տարբեր աստիճանի թեքությունները, հոդացավերն ու այլ խնդիրներ:

Այսպիսով, մանրամասն ուսումնասիրվում են բազմաթիվ հիվանդությունների բազմաթիվ հետազոտություններ, երբեմն իրար ժխտող տվյալներ, բողոքարկողի հիմնավորումները և կենտրոնական հանձնաժողովի տված եզրակացությունները, որն իրականում հեշտ գործ չէ: Հանձնաժողովն ունի նաև իր հոգեբանը, որը կարող է ցուցում տալ միջնորդագիր ներկայացնելու հոգեբուժական հավելյալ հետազոտության անհրաժեշտության մասին կամ հերքել դրա անհրաժեշտությունը: Իհարկե, միմիայն ուղեցույցում նշված հիվանդությունների առկայության կամ դրանց ախտանիշների կասկածի դեպքում:

Մինչդեռ…

Իմ շատ ուշադիր դիտարկման արդյունքում ես հասկացա, որ ծառայության համար անհրաժեշտ պայմանների բացակայության, զորակոչվածի որակյալ զինպատրաստվածությունը ապահովելու, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու խնդիրներից բացի, որոնք միմիայն բանակի և Պաշտպանության նախարարության խնդիրներն են, բանակում առկա մյուս խնդիրները, որոնց ավելի հաճախ ենք առնչվում` բոլորովին ուրիշ ծագում ունեն:

Մի աննշան թվացող փաստ ստիպեց, յուրաքանչյուր ներկայացվող դիմումի դիմողի անվանը հատուկ ուշադրություն դարձնել: Հանձնաժողով ներկայացված բոլոր դիմումների դիմումագրի անունները նայելու միտքն առաջացավ, երբ սկսեց ականջս սղոցել այն, որ զորակոչի ենթակա տղայի համար բողոքարկման դիմումները գրում են մայրերը: Կարող եք, իհարկե ոչ կարևոր բան համարել, բայց սա ունի իր կարևոր շարունակությունը: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ չեն տիրապետում դիմում գրելու ձևին, իսկ որոշները նույնիսկ լավ տառաճանաչ չեն ու հարթ գրել չեն կարող: Խնդիրը մի քիչ ավելի խորն է. պետական կառույցներում թղթաբանությունը լուրջ գործ է, իսկ լուրջ գործին, ըստ տանը ձևավորված ոչ անհիմն համոզմունքի, տասնութից քսաներեքամյա տղաները մասնակից լինել չեն կարող՝ «իրենց խելքի բանը չէ»:

Որպես կանոն, դիմումագիրը և հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանողը մայրերն են, երբեմն՝ հայրերը, բացառիկ դեպքերում՝ զորակոչվողն ինքը: Եթե ընտանիքում գիտակցում են, որ բողոքարկման հանձնաժողովին դիմում գրելը բավականին լուրջ գործ է և կիսագրագետ ու երբևէ այդպիսի ատյաններում չհայտնված տղան չի կարող այն կատարել, միանգամից հարց է առաջանում՝ իսկ առաջնագծերում կանգնելը կամ բանակում ծառայելը դիմում գրելուց ավելի բարդ գործ չէ՞:

Ընդ որում, սա բոլորովին չի նշանակում, թե մայրերը պարտադիր բարձրագույն կրթությամբ կանայք են: Բայց, այնուամենայնիվ, նրանք են, որ ընտանիքում կարող են հրապարակային տեքստ ասել, գտնել առողջական հետազոտության պահանջվող պատասխանը բազմաթիվ թղթերի միջից, վիճել բովանդակային և որ զարմանալի է՝ նվազ զգացմունքայնությամբ, հասկանալով, որ սա այն տեղը չէ, և գործը առաջ կարող են տանել միայն էական փաստերով:

Վերադառնալով զորակոչի ենթակա տղաներին, որոնց մի մասն արդեն մի անգամ տարկետում էր ստացել և հետևաբար տասնութ տարեկան չէին՝ կա՛մ չեն կարողանում գրել սովորական դիմում, կա՛մ նրանց երբևէ չի վստահվել պետական ատյաններում որևէ թուղթ լրացնելու գործը, չի վստահվել հասունության, գրագիտության բացակայության պատճառով, ինչն ակնհայտ է դառնում նրանց խոսքից, սեփական հիվանդության մասին մեկ-երկու գրագետ նախադասություն ձևակերպելու դժվարությունից, բանավեճի մեջ մտնելու համար նախատեսված լեզվի ու բառապաշարի բացակայությունից:

Որևէ` ոչ շատ կենցաղային հարցի դեպքում զորակոչիկը հայացքն ուղղում է մորը՝ նրանից օգնություն ակնկալելով:

Ինձ համար շատ անհանգստացնող է անձնային ու մտավոր այսպիսի հասունության, այսպիսի կրթական աստիճանի պայմաններում նրանց զորակոչված տեսնելու հեռանկարը, նրանց ձեռքին զենք դնելու հեռանկարը: Ընդ որում, սրանք այն տղաներն են, որոնք ավելի ընդունակ են դիմանալու ծանր կլիմայական պայմաններին, ֆիզիկապես ավելի ամուր են, հավանաբար ավելի կոփված են կյանքի դժվար պայմաններին: Բայց նրանց անձնային աճի, հասունության, այլ մարդկանց հետ շփման մշակույթի ու կանոնների լուրջ բացը հենց պատճառ է դառնում միջանձնային մղձավանջային հարաբերությունների, սպանությունների, ինքնասպանությունների: Այս խմբի հետ նույն վայրերում ծառայում է դրա հակառակ խումբը. նրանք բավականին գրագետ են, տիրապետում են այլ մարդկանց հետ շփման կանոններին, ունեն արժանապատվության մասին գրագետ և դարին համապատասխան պատկերացում, քիչ կոփված են, դժվար են դիմանում բարդ պայմաններին, ֆիզիկապես պակաս ամուր են: Եվ այս երկու իրար բացարձակ մերժող տեսակները երկու տարի պարտավորված են լինում ապրել ու երբեմն-երբեմն չմեռնել նույն` մի քանի քառակուսի մետր, տարածքում՝ օր ու գիշեր:

Իմ համոզմամբ, զորակոչիկը պետք է կարողանար բողոքարկման ներկայանալ և իր խնդիրը ձևակերպել ինքնուրույն: Սրա համար պահանջվում է միջին հասունություն, միջին ինքնուրույնություն և նվազագույն գրագիտություն: Երկար ժամեր ու օրեր ներկա լինելով հանձնաժողովի աշխատանքներին՝ ես մի անգամ եմ հանդիպել ինքուրույն բողոքարկման եկած զորակոչիկի, կարծում եմ պատճառն այն էր, որ նա մասնագիտությամբ բուժաշխատող էր: Չեմ կարծում, որ պատերազմական լուրջ իրավիճակում ծառայելու համար սա կարևոր չէ կամ պատերազմող երկրի բանակում ծառայելն ավելի պակաս հասունություն է պահանջում, քան ինը հոգուց բաղկացած հանձնաժողովի առաջ չորս նախադասություն ձևակերպելը: Բայց սա Պաշտպանության նախարարության խնդիրը չէ, կարծես:

Ինչպես է կոչվում զորակոչիկը

Այն զորակոչիկների մասին, որոնց մի մասը երկրորդ կամ երրորդ անգամ տարկետում են ստանում և հետևաբար տասնութ տարեկան չեն, նույնիսկ ոմանց դեմքին թավ մազածածկույթ կա, ծնողները հանձնաժողովի անդամների ներկայությամբ ասում են «էրեխան»: Բոլոր մայրերն ու հայրերն իրենց քսան և ավելի տարեկան տղաների մասին ասում են «էրեխան»: Սա պարզապես հայկական դիմելաձև չէ, բառ չէ ուղղակի, եթե մանավանդ համադրենք բոլոր նշված «անկարևոր» փաստերը: Այս բառն իրականում ցույց է տալիս, թե ինչպես է նա ընկալվում իր ծնողների կողմից և ինչպես է ինքն իրեն ընկալում՝ երկու դեպքում էլ խնդիր է:

Չի կարող «էրեխան» զորակոչվել բանակ: Երեխան գնում է դպրոց, ճամբար, խաղում է բակում, հաճախում է խմբակ, բաց ոչ մի կերպ բանակ չի կարող գնալ: Սա միայն բառը ճիշտ կամ սխալ օգտագործելու հարց չէ: Նրանք, իրոք, իրենց անձնային աճով հիմնականում երեխաներ են, և հիմնականում՝ թերուս երեխաներ: Չի կարող երեխան զորակոչվել բանակ ընդհանրապես և մանավանդ պատերազմական երկրում: Երեխաներին իսկական զենք չեն տալիս, որովհետև նրանք կարող են «ոչ կանոնակարգային վերաբերմունքի հետևանքով» զոհվել կամ մարդ սպանել: Այդ ձևակերպման տակ հենց անձնային աճի խնդիրն է թաքնված:

Բանակում տեղի ունեցող շատ անհասկանալի ձևակերպումներով ողբերգական դեպքերի հիմքում իրականում հենց այս խնդիրն է: «Զենքի հետ ոչ կանոնակարգային վերաբերմունքը», որի տակ հասկացվում են բազմազան հարաբերություններ՝ հիմքում ունեն անձնային աճի խնդիր: Հերթապահության ժամանակ քնելու դեպքում սերժանտի կողմից «դրված» հայհոյանքն ու դրա հետևանքները, հայհոյանքի դիմաց պատիվ պահանջելու, ուժային նվաստացումների ու այս միջնադարյան՝ արյունով վիրավորանքը մաքրելու հիմքում կրթության, հետամնաց միջավայրի ու անձնապես չաճելու ծանր հետևանքն է:

Նախքան ՊՆ ու բանակ հասնելը մենք արդեն ունենք լուրջ խնդիր: Եվ այդ խնդիրը բոլորովին լեղաքարային հիվանդությունը, բարձր բիլիռուբինը, պսորիազը, կիֆոզը, սկոլիոզը, լորդոզը, սպլենոմեգալիան չեն, թեև սրանք հիվանդություններ են, բայց սրանցից որևէ մեկը պատճառ չի դարձել բանակում տեղի ունեցած սպանությունների ու ինքնասպանությունների:

Ինչ լեգենդներ էլ ներկայացնեն, ինչ բարձր առաջադիմության արդյունքներ էլ ցուցադրեն, ինչ պարգևներ էլ հանձնվեն՝ մենք շատ լավ գիտենք, որ մեր կրթական համակարգը փլուզված է: Կրթվելու այլ միջավայր չկա, զբաղվածությունը զրո է, իսկ այս հայկական «էրեխան» գոյականը իրականում ոչ թե պատճառ է, այլ հետևանք` նրան երբեք հասուն և ինքուրույն չտեսնելու թաքուն ցանկության:

Քանի որ անիմաստ կլինի կարծել, թե երկու տարում կարող ենք վերականգնել կրթական համակարգը, երբ այն փլուզվել է քսանվեց տարում, իսկ բանակ չունենալ մենք չենք կարող` հասկանալի պատճառներով, կարծում եմ հենց Պաշտպանության նախարարության վրա պետք է դրվի Երևանի տարբեր խորշերից, հեռավոր ու ոչ հեռավոր մարզերից դեպի զորակոչ գնացող տղաների անձնային աճին ուղղված կրթական ծրագիրը: Ինչու ՊՆ-ի վրա՞, որովհետև երբ անձնային աճի խնդիրների ու նվազագույն կրթվածության բացակայության պատճառով զինվորը սպանվում կամ ինքնասպան է լինում, ծնողը դիմում է բանակին ու ՊՆ-ին և նրանից է պատասխան պահանջում: Հենց միայն այս պատճառով:

Կա՛մ այս «երեխաները» որոշ ժամանակ պետք է հասունանան հատուկ կրթական տարածքներում, եթե դպրոցը դա չի ապահովել, իսկ դպրոցը դա չի ապահովել՝ ու նոր զորակոչվեն բանակ, կա՛մ այսպիսի հասունությամբ մարդուն չի կարելի զենք հանձնել ու պարտադրել բարդ ու շատ բազմազան սոցիալական շփում զորանոցային պայմաններում, իսկ հաճախ՝ պատերազմական գոտում, կա´մ երրորդ տարբերակը՝ այն, ինչ ունենք. նրանք իրենց անձնային աճի խնդիրներով կավելացնեն ինքնասպանությունների ու սպանությունների վիճակագրական տվյալները՝ ուղիղ համեմատականորեն նվազեցնելով բանակի ու ՊՆ-ի հեղինակությունը:

Երևան քաղաքում մի քանի դպրոց կա, որտեղ աշակերտներն իրական կրթություն են ստանում: Մեր գյուղերում կրթական վիճակը մոռացության է տրված: Բազմաթիվ երիտասարդներ, որոնք կամավոր ուսուցչության են գնացել Հայաստանի ամենահեռավոր գյուղեր, իրենց պատմություններում վկայում են այդ մասին: Իսկ անձնային աճի համար շատ ավելի կարևոր գործոններ են պահանջվում, քան միայն դպրոցը:

Երբ զորակոչի հարցերով բողոքարկման հանձնաժողով է ներկայանում զորակոչիկը` հոր և մոր ուղեկցությամբ, իսկ երբեմն նրանց միանում է նաև տատիկը՝ սա նախանշում է մեծ հարցեր, ու անլուրջ վերաբերել չի կարելի:

Եթե հասունության ու անձնային աճի հարցը լուծված լիներ բավարարի սահմաններում, երբևէ քսանին մոտ և անց տղան թույլ չէր տա իր հետ ընտանիքի մուտքը այսպիսի հաստատություն, բայց քանի որ իրեն ուղղված ցանկացած ոչ կենցաղային հարցի դեպքում նա հայացքն ուղղելու է մորը, ինքը մենակ ներկայանալ չի կարող:

Կոնկրետ առաջարկ

Հաշվի առնելով զորակոչի ենթակա տղաների կրթական ու անձնային աճին վերաբերող ծանր բացթողումները և դրանցից բխող վտանգները՝ Պաշտպանության նախարարությունն իրեն ուղղված մեղադրանքներից խուսափելու համար պետք է իր վրա վերցնի զորակոչի ենթակա անձանց այս խնդրի լուծումը: Անհրաժեշտ է ստեղծել հատուկ և շատ որակյալ կրթական, զարգացման, ոչ ռազմական կենտրոններ, որտեղ անխտիր բոլոր զորակոչիկները կսովորեն, կհղկվեն, կկրթվեն, կշփվեն տարբեր մտածողության հետաքրքիր մարդկանց հետ: Դրանք կարող են լինել փաբերում նվագող ռոք երգիչներից ու խմբերից մինչև գիտության, սպորտի ոլորտում ինչ-որ բաների հասած ազատ մտածող մարդիկ, ծանր հիվանդություններ հաղթահարած մարդիկ, բժիշկներ, երիտասարդ գրողներ, որոնք երկու տարվա ընթացքում կարող են փոխել քարանձավային մտածողություն, վախեցած գիշատիչի բնազդները կարող են փոխարինել մտածող ու լավ իմաստով հարմարվող ու ինտեգրվող երիտասարդ մարդու կերպարով: Նրանց կարելի է կրթել ու հասունացնել արշավների ընթացքում, առաջարկել հետաքրքիր ու անսպասելի աշխատանք օրավճարով, ինչից հետո նոր կզորակոչվեն մարդու ուղեղի ու հոգեկանի համար շատ բարդ պայմաններ պարտադրող մի միջավայր:

Եթե, օրինակ Հենրիկ Մխիթարյանն է այսօր ցանկացած հայ տղայի համար հպարտություն, ուրեմն իրեն կարելի է դիմել խնդրանքով` իր շատ զբաղված կյանքից որոշ ժամանակ տրամադրելու այս կարևոր գործին, և գուցե, եթե Հենրիկ Մխիթարյանի նման մեկը բացատրի, որ տգիտություն է հայհոյանքի համար իրար մորթելը բարձր տեխնոլոգիաների դարում՝ իրենք ավելի արագ կընկալեն, քան «Մահ ոչ իմացյալը», «Հայր մերը» կամ «Դու ես մեր ազգի պահապանը» ներշնչումը, երբ տղան չի կարողանում առանց քաշվելու երկու պարզ ընդարձակ նախադասություն ասել մի քանի հոգու ներկայությամբ:

Շատ լավ մի բան կլիներ, եթե այս առաջարկը լրջանար ու ավելի լավ ձևակերպումներով ու ավելի խելացի առաջարկներով լրացվեր և, քանի որ կրթական համակարգի բացը չենք կարող լրացնել երկու-երեք տարում, ապա գոնե միայն զորակոչիկների համար որևէ ոչ ռազմական, այլ հենց կրթական, մտահորիզոնի ու անձնային աճին նպաստող մի լուրջ հաստատություն ստեղծվեր, որտեղ նրանց հետ ժամերով կշփվեին ոչ թե կուսակցական կառույցներում լավ կամ վատ կարիերա անող խոստումնալից երիտասարդներ կամ հանրահայտ ու կանխատեսելի ասելիքով մարդիկ, ու շրջաններից և Երևանի բակային խոռոչներից եկած տղաների վատ ապրած մարմիններին անհասկանալի հերոսականության դասախոսություններ ձոնեին, այլ ազատ, նախևառաջ պետական բոլոր քարոզներից, սահմանափակումներից, պարտադրանքներից ազատ մարդիկ, որոնք շփումների պարբերականությամբ ու տևականությամբ կամրապնդեին այս՝ աշխարհի ամեն ինչից հետ մնացած տղաների մեջ նոր, ազատ մտքեր, կծանոթացնեին իրական արժանապատվության պատկերացումներին: Վստահ եմ, որ սա ավելի կարևոր կլինի, քան քառակուսու և ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի մասին կոնկրետ բացթողումները, որոնք բանակային հարաբերությունների մեջ կարող են բոլորովին կարևոր չլինել, բայց, այն, որ մարդն ազատ է մտածել ինչ կուզի և չպիտի վնասի ուրիշին՝ ամենակարևոր պարագիծն ու մակերեսն է, որի մասին կարելի է պատմել չլսած երգերով ու դրանց անհասկանալի տողերը թարգմանելով, ֆիլմերով, որոնց գոյության մասին իրենք չգիտեն, տղաների ու տղամարդկանց տեսակով, որոնց դեռ երբևէ իրենց կյանքում չեն հանդիպել: Սա կենսական կարևորության հարց է:

Ինչու Պաշտպանության նախարարությունը

Եթե կրթական համակարգի բացը մնում է Պաշտպանության նախարարության վրա՝ սա խնդիր է, բայց քանի որ այդ բացից բխող մահերի համար հասարակությունն` առանց վերլուծությունների, մեղադրում է զինվորական գերատեսչությանը, ինչը հասկանալի է, քանի որ հողագործ կամ Ռուսաստանում աղյուս շարող հայրը, չտեսնված դժվարություններով երեխա մեծացնող կինը պարտավոր չեն վերլուծել երեսուն տարվա հասարակական երևույթներն ու դրանց հետևանքները, նա մեղադրում է այն գերատեսչությանը, որը զորակոչել է իր տղային ու չի վերադարձրել:

Վստահ եմ, որ շատ հետաքրքիր ու ազատ մտածող մարդիկ կաջակցեն այս ծրագրին, եթե Պաշտպանության նախարարությունը այն իրականություն դարձնելու քայլ անի: Իմ նշած հատկանիշներով մարդիկ Երևանում դեռ կան:

 

Լուսինե Հովհաննիսյան

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan