Երեւանի փողոցներում կարող են էլեկտրաբուսներ հայտնվել
Երեւանի փողոցներում կարող են էլեկտրաբուսներ հայտնվել: Այս մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների անցկացման աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Նրա խոսքով՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրի շրջանակում քննարկվում է էլեկտրաբուսների ներդրման հարցը: «Էկոլոգիապես մաքուր տրանսպորտ է: Խնդիր է, սակայն, արժեքը եւ համապատասխանաբար ներդրումների անհրաժեշտության մեծացումը»,- նշեց Նիկոյանը՝ հավելելով, որ այս դեպքում հնարավոր է դրամաշնորհային ծրագիր:
Առայժմ անպատասխան է հարցը, թե ի՞նչ վառելանյութով է տրանսպորտն աշխատելու՝ դիզելով, բենզինով, թե գազով:
Պատասխանելով արդեն տեղ գտած վառելանյութի գնաճին վերաբերող հարցին՝ Նիկոյանը նշեց, որ գործընթացը կառավարելի է եւ Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները փոխադրողների համար հետեւանքների մեղմացում են նախատեսում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am