Պեկինը ծրագրում է մինչեւ 2020թ. քաղաքի աղբի 57%-ն օգտագործել՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար
Պեկինը ծրագրում է մինչեւ 2020 թվականը քաղաքի աղբի 57%-ն օգտագործել մեգապոլիսի էներգետիկ կարիքների համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CRI-ը:
Նշվում է, որ 2017 թվականին Չինաստանի մայրաքաղաքում աղբի վերամշակման վեց ձեռնարկություն է շահագործման հանձնվելու: Դրանք քաղաքի աղբից էլեկտրաէներգիա, մեթան եւ էթանոլ կարտադրեն:
2020 թվականին արդեն Պեկինում էլեկտրաէներգիա ստանալու համար օրական 30 հազար տոննա աղբ կօգտագործեն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am