Դեռ հայտնի չէ, թե ՀՀԿ-ականներն ինչ են հարցրել Արմեն Սարգսյանին
Հանրապետական կուսակցության գրասենյակում ընթանում է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արմեն Սարգսյանին ՀՀԿ գրասենյակի դիմաց դիմավորել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար:
ՀՀԿ-ի հետ հանդիպումից անմիջապես հետո սպասվում է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ-ի հետ: «Ելք»-ի հետ նախագահի թեկնածուն կհանդիպի հաջորդ շաբաթ, «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն այս պահին հայտնի չէ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am