Իրանը Ռուսաստանի հետ ցանկանում է Մերձավոր Արեւելքում ռազմավարական դաշինք ստեղծել․ Լարիջանի
Իրանի իշխանությունները ձգտում են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք ստեղծել։ Այս մասին «Էլ-Մայադին» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։
Նա նշել է, որ երկու երկրները համակարծիք են բոլոր հիմնարար հարցերի, մասնավորապես՝ Սիրիայի շուրջ։
Նա ողջունել է Իրանի եւ արաբական երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի անմիջական բանակցությունների գաղափարը։ Լարիջանին հավելել է, որ երկխոսությունը պետք է սկսել առանց որեւէ նախապայմանի։