Էրդողանն ասել է, որ գրոհը համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի քրդաբնակ Աֆրին քաղաքում թուրքական բանակի կողմից իրականացված ռազմական գործողությունը համաձայնեցվել է ռուսաստանյան կողմի հետ, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Էրդողանն ասել է, թե Անկարան իրենց մտադրության մասին հայտնել են նաեւ ԱՄՆ-ին:
«Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Աֆրինի մատույցներից արձակված արկերը վաղը չեն ընկնելու եվրոպական կամ ամերիկյան քաղաքներում: Սա ահաբեկչության առանձնահատկությունն է: Թուրքիան կարող է հաղթել այս պայքարում»,- ասել է Էրդողանը, որն ահաբեկիչ է համարում իրենց ինքնապաշտպանությամբ զբաղվող քրդերին:
Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է, որ Թուրքիան ստիպված է դիմել այդ քայլին՝ զայրացած ամերիկյան գործողություններով:
Top-News.am