Էրդողան․ Թուրքիայի զինուժը ռազմական գործողություններ է սկսել Ամերիկայի աջակցությունը վայելող քրդերի դեմ
Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ երկրի զինուժը փաստացի ռազմական գործողություններ է սկսել Ամերիկայի աջակցությունը վայելող քրդերի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում:
Այսօր իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ռեջեփ էրդողանը տեղեկացրել է՝ առաջիկայում թուրքական բանակի թիրախում են հայտնվելու նաև Սիրիայի Մանբիջ շրջանում տեղակայված քրդական խմբավորումները, չմանրամասնելով, սակայն՝ արդյո՞ք թուրքական զինուժը անցել է Սիրիայի հետ ցամաքային սահմանը:
Ավելի վաղ՝ երեկ, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր՝ «Անկարան այլընտրանք չունի, և պարտավոր է մաքրել ահաբեկչական տարրերին սահմանակից շրջաններից»:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, մինչդեռ, շաբաթասկզբին հորդորել էր Թուրքիային չգնալ այդ քայլին և ուժերը կենտրոնացնել տարածաշրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա: