Շատ արագ արձագանք կամ ինչու են անտարբեր ՀՀ քաղաքացիները (Լուսանկարներ)
Մի քանի օր առաջ անդրադարձանք Երեւանի փոքրիկ փողոցներից մեկում դարերով առկա փոսին: Կարող է տարօրինակ հնչել, բայց հրապարակումից ընդամենը երկու օր անց փոսը վերացվեց եւ ասֆալտապատվեց:
Այսպիսին էր փոսը մինչեւ ասֆալտապատումը:
Այսպիսին է հիմա:
Եւ հետաքրքիրն այն է, որ օրեր, ամիսներ, տարիներ շարունակ բնակիչները դժգոհել են միայն տանը, չեն բողոքել համապատասխան մարմիններին, չեն տեղեկացրել: Ինչո՞ւ ենք այսքան անտարբեր, երբ անգամ ինչ-ինչ պատճառներով չենք ահազանգում, երբ բակում գտնվող դիտահորից կոյուղաջրերն են հոսում կամ երբ աղբահանություն չի իրականացվում:
Մենք այսքան անտարբեր ենք եւ մտածում ենք խնդիրները հենց այնպես լուծվելու են: Տարօրինակ ժողովուրդ ենք մենք: Իսկ ասֆալտապատողներին բնակիչները շնորհակալություն են հայտնում դարավոր փոսից իրենց արագ ազատելու համար:
Top-News.am