Հայտնի են Հայաստանի բարեկամ երկրները
Top-News.am-ը փոքրիկ հարցում կազմակերպեց, պարզելու համար, թե մեր ընթերցողների կարծիքով որ երկիրն է կամ որ երկրներն են Հայաստանի բարեկամները:
Ներկայացրինք հետեւյալ երկրները՝ ԱՄՆ, Բելառուս, Իրան, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Վրաստան Ֆրանսիա:
Շատերը կարծում են, թե Հայաստանը բաժանված է երկու բեւեռի՝ ամերիկամետների եւ ռուսամետների: Պարզվեց, որ այս պնդումը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, չնայած, այս երկրների սիրահարների թիվը գրեթե հավասար է, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում:
ԱՄՆ-ին Հայաստանի բարեկամ է համարում մեր ընթերցողների կամ հայերի 13 տոկոսը, իսկ Ռուսաստանին՝ 12: Նրանցից առաջ է Իրանը, որին Հայաստանի ամենաբարեկամ երկիրն է համարում հարցման մասնակիցների 14,5 տոկոսը, բայց Իրանը եւս առաջին տեղում չէ:
Հայաստանի ամենա-ամենա բարեկամ երկիրը ըստ հարցման մասնակիցների մոտ կեսի՝ 48,5 տոկոսի Ֆրանսիան է:
Այսպիսի մեծ վստահություն Ֆրանսիայի նկատմամբ:
Top-News.am