Մոսկվա-Գյումրի օդանավում ՌԴ քաղաքացին վիճաբանություն է սկսել
Հունվարի 18-ի երեկոյան, Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՌԴ քաղաքացին վիճաբանություն է սկսել օդանավում, գրում է rusarminfo.ru-ն:
Թռիչքի ընթացքում տղամարդը խախտել է օդանավում տեղաշարժվելու կանոնները եւ հրաժարվել է կատարել անձնակազմի հրահանգները:
Վայրէջքից հետո անձնակազմը տղամարդուն փոխանցել է ոստիկաններին: Պարզվել է նա ՌԴ 38-ամյա քաղաքացի Դմիտրի Նազարովն է: