Նոր Զելանդիայի վարչապետը հղի է
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն Instagram-ի իր էջում հայտարարել է հղիության մասին:
«Կլարկը (վարչապետի ամուսինը) եւ ես իսկապես հուզված ենք, որ հունիսին մեր թիմը կընդարձակվի՝ երկուսից դառնալով երեքը»,-գրել է Արդենը:
Նա ավելացրել է, որ մտադիր է համատեղել քաղաքական կարիերան եւ մայրական պարտականությունները: