Հարբած ոստիկանները Porsche Cayenne-ով նախագահի նստավայրի մեջ են մխրճվել
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ոստիկանության հարբած աշխատակիցը, վարելով Porsche Cayenne ավտոմեքենան, մխրճվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նստավայրի մեջ:
«Հունվարի 17-ին տեղական ժամանակով մոտ 3:20-ին առանձին մասնագիտացված գումարտակի տեսուչ, ավագ լեյտենանտ Ե. Իմանբեկովը, լինելով հարբած եւ վարելով Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան (420 ULA 01 պետհամարանիշով), բախվել է «Ակ օրդա» նստավայրի պարսպի հենասյանը»,- նշված է Աստանայի ՆԳ դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավտոմեքենան չի պատկանել հարբած Իմանբեկովին: Տերը նույն գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Ջումահմեթովն է, որը վթարի պահին նույնպես մեքենայի մեջ է եղել: Չի հաջողվել պազել՝ արդոք կապիտանը եւս հարբած է եղել, քանի որ նա դեպքի վայրից անմիջապես փախուստի է դիմել:
Ինչպես հայտնում է Tengrinews.kz-ը, վթարի անմիջական մեղավորը եւ նրա վերադասը Ղազախստանի ՆԳ մարմիններում ծառայությունից հեռացվել են:
Դրանից բացի, ենթակաների շրջանում դաստիարակչական անհատական աշխատանքի վատ կազմակերպման համար տվյալ ստորաբաժանման մի շարք ղեկավարներ կարգապահական խիստ պատասխանատվության են ենթարկվել: