Ինչն ամենից շատ չի սիրում Պուտինը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը ամենից շատ ինչը չի սիրում: Այս մասին Պեսկովը հայտարարել է «Ռոսսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Գործող անձիք Նաիլյա Ասկերզադեի հետ» հաղորդման ժամանակ, հաղորդում է Gazeta-ն:
Հեռուստահաղորդավարը ծրագրի մի հատված հրապարակել է իր Instagram-ում:
«Ստերը եւ կոմպետենտության բացակայությունը»,-նշել է Պեսկովը: