BuzzFeed-ի փորձարկումը. օտարերկրացիներն առաջին անգամ համտեսում են հայկական ավանդական ուտեստները (տեսանյութ)
Ամերիկյան BuzzFeed ժամանցային կայքը փորձարկում է արել և ցուցադրել է արտասահմանցիների արձագանքը հայկական խոհանոցի ավանդական ուտեստներն առաջին անգամ փորձելիս:
Օտարերկրյա համտեսողները թանը համեմատել են աղով ջրի կամ թթված յոգուրտի հետ, իսկ լահմաջոն՝ պիցցայի: Նրանք նշում են, որ հայկական ուտեստներում շատ են օգտագործվում համեմունքները: Նրանցից ոմանց հայկական խոհանոցը մանկության ուտելիքների համերն է հիշեցրել, որը «մայրիկն էր պատրաստում»:
Փորձի մասնակիցները նաև մի-մի բաժակ թթի օղի են խմել, որը նրանց դուր է եկել՝ չնայած թունդ լինելուն: