«Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» խաղի բրիտանական տարբերակի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին հարց է հնչել
Աշխարհի ամենահայտնի հեռուստանախագծերից մեկի՝ «Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր»-ի բրիտանական տարբերակի ժամանակ մասնակիցներին Հայոց ցեղասպանության մասին հարց է հղվել:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, հեռուստախաղի մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը՝ «Ի՞նչ վայրագությունների հիման վրա է նկարահանվել Քրիստիան Բեյլի մասնակցությամբ «Խոստումը» ֆիլմը, որի պրեմիերային ներկա են եղել Քիմ, Քլոե Քարդաշյաններն ու Շերը»:
Որպես հավանական պատասխանի 4 տարբերակ թվարկվել են «Հայոց ցեղասպանություն», «Չեռնոբիլի աղետ», «Բհոպալի աղետ», «Իռլանդիայի մեծ սով» պատասխանները:
Հեռուստաշոուի մասնակիցները ճիշտ են պատասխանել հարցին՝ ընտրելով «Հայոց ցեղասպանություն» տարբերակը: