Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում
Հայաստանի և Ավստրիայի նախագահները, ինչպես նաև Դանիայի վարչապետը կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որը տեղի կունենա Ստրասբուրգում՝ հունվարի 22-28-ին։
ԵԽԽՎ-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա հունվարի 24-ին, որից հետո կպատասխանի ԵԽԽՎ անդամների հարցերին։
Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ն նախագահ և մարդու իրավունքների նոր հանձնակատար կընտրի։