Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում Դատարանն անվավեր է ճանաչել Բրսյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել Միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել». ինչ է ասել հիվանդանոցում նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 188 Ինչպես է նախօրեին ապահովվել ԱԺ-ում անվտանգությունը «Դատարկ բնակավայրում» մեր արյունն է հեղված. Բագրատ Սրբազան Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ն փորձում է բոլորին համոզել, թե «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ Կիևի հետքն իբր չկա․ Պուտին Նշված զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով. «Թաթոյան հիմնադրամ» Թավշյահեղափոխականների հերթական սուտը կամ Ամուլսարի առեղծվածը Խմորումներ՝ դատական համակարգում. Կարեն Անդրեասյանն իրեն մրցակից է տեսնում «Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքներն անընդունելի են. անհրաժեշտ են իրական սահմանազատման բանակցություններ. Կլաար Օրվա խորհուրդ Ձյուն, բուք, մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին Բելառուսն արգելել է «Արարատ կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներկրումը Ադրբեջան-Պակիստան կապը՝ սպառնալիք Հնդկաստանի համար. Նյու Դելին պետք է ամրապնդի դաշինքը Երևանի հետ ՔՊ-ում երկու հակադիր բևեռ է ձևավորվում
Հարցում

Ազդեցիկ դեմքերի նեղ շրջանակը կամ ում վրա կանգ կառնի Սերժ Սարգսյանը

Ապրիլին ընդառաջ պետական համակարգը գրեթե ցայտնոտային փնտրտուքի մեջ է։ Եթե վարչապետի հարցում ամեն ինչ ավելի կանխատեսելի է, ապա մնացած ազդեցիկ պաշտոնների համար անընդհատ վարկածներ են առաջ քաշվում, որն էլ համակարգում բերում է ավելի մեծ անորոշության և տագնապայնության։

Իհարկե, վերադասավորումներ պետք է լինեն։ Պետք է լինեն նոր լուծումներ, ավելի ադեկվատ և ավելի թարմ դեմքերի կարևորությամբ։ Սա վերաբերում է պետական համակարգի բոլոր մակարդակներին։ Կա նաև, այսպես կոչված, «ազդեցիկ դեմքերի նեղ շրջանակ» հասկացությունը։

Ամբողջ աշխարհում, և Հայաստանը չի կարող լինել բացառություն, այս խումբը որոշվում է ոչ այնքան անձնական նախասիրությունների, այլ ֆունկցիոնալ նշանակության հաշվին։

Տվյալ ժամանակահատվածում ունեցած ֆունկցիոնալ իմաստից է կախված այս կա այն դեմքի մնալը կամ լինելը պետական նեղ վերնախավում։ Փորձենք հասկանալը խնդիրը անվանապես։

Կարեն Կարապետյան

Իր վարչապետության սկզբում Կարեն Կարապետյանը Հայաստանում հնարավոր փոփոխությունների թիվ մեկ կրողն էր։ Իշխող վերնախավից և բարքերից հոգնած հասարակությունը փոփոխության հնարավորությունը կապում էր Կարեն Կարապետյանի հետ, բայց նա ցուցաբերեց բացառիկ կարողություն՝ այսքան կարճ ժամանակում վատնել այդ ռեսուրսը, վատնել փոփոխությունների խորհրդանիշի կարգավիճակը։

Կարեն Կարապետյանի հետ է կապվում նաև Հայաստան ներդրումներ բերելու ֆունկցիան։ Սա դեռ ուժի մեջ է և հենց սա է պայմանավորում նրա ֆունկցիոնալ նշանակությունը առաջիկա վերադասավորումներում։ Կլինի հաջողություն, կլինեն ներդրումներ՝ Կարեն Կարապետյանը կպահպանի կամ նույնիսկ կուժեղացնի իր դիրքերը նոր քաղաքական Էլիտայում։ Չեն լինի՝ կլինի հակառակ պրոցեսը։

Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը եղել է բավական ազդեցիկ դեմք թե՛ նախորդ, և թե՛ գործող նախագահի օրոք։ Նա եղել է ոչ թե պարզապես բարձրաստիճան պաշտոնյա, այլ նեղ վերնախավի անդամ՝ ձայնի իրավունքով։

Որտե՞ղ է գաղտնիքը։ Արմեն Գևորգյանը կարողանում է աշխատեցնել պետության շարժիչը։ Նրանք, ովքեր լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանում աշխատեցնել համակարգ՝ գիտեն, որ դա նշանակում է ամեն րոպե գործ ունենալ պասիվ, զգուշավոր, զուրկ որևէ նախաձեռնողականությունից, նեղ շահերի և ինտրիգների մեջ ապրող մի զանգվածի հետ՝ նախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր, ուժայիններ, օլիգարխներ և այլն։

Այս պայմաններում համակարգի աշխատեցնողը պետք է ունենա երկու կարևորագույն հատկանիշ՝ չդառնալ կլաններից, կողմերից որևէ մեկի անդամ և առաջ տանել գործը։ Որքան ճիշտ պահես տարածությունը բոլոր կլաններից և տարբեր հետաքրքրությունների կենտրոններից, այնքան ուժեղ կլինես ինքդ։ Հենց սա է հաջողվել Ա. Գևորգյանին։

Պատահական չէր, որ Ս. Սարգսյանը իր վերջին հեռուստահարցազրույցում հիշատակեց Արմեն Գևորգյանին, որպես իր ֆունկցիաները փայլուն կատարողի։ Արմեն Գևորգյանի դերը էապես մեծացավ սահմանադրական փոփոխություններից հետո, և ունենալու է վերելք ապրիլից հետո, երբ խորհրդարանական կառավարումը մտնի լիարժեք հունի մեջ։ Ինչո՞ւ։ Անցումը կառավարման մի համակարգից մյուսին ենթադրում է բավական երկար մի փուլ՝ լի դժվարություններով, անկայունություններով, անորոշություններով, անհստակություններով։ Պետական համակարգը և իշխանության իստիտուտների էֆեկտիվությունն այս մթնոլորտում կարող են ոչ միայն նվազել, այլև բերել կոլապսի։ Սա ցանկացած իշխանության համար ռեալ վտանգ է։

Արմեն Գևորգյանի ֆունկցիոնալ դերակատարումը ձևավորվելիք նեղ էլիտայում հենց դա է. աշխատեցենել պետական համակարգը։ Սա այն ֆունկցիան է , որ երաշխավորում է նրա ազդեցիկությունը մի կողմից, և տալիս լավ նախապայմաններ՝ իր առաջ այլ խնդիրներ դնելու համար։

Վիգեն Սարգսյան

Հայաստանում միշտ պաշտպանության նախարարները եղել և լինելու են իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Սա տրամաբանական է, և սա այն իրականությունն է, որը մեզ պարտադրված է, թե պատմականորեն, թե աշխարհագրորեն։ Մենք բոլորս հասկանում ենք , որ Հայաստանը պարտավորված է ունենալ ուժեղ բանակ։

Վիգեն Սարգսյանը դառնալով պաշտպանության նախարար, ստանձնեց բանակի բարեփոխումները։ Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է, որ պետք են բարեփոխումներ։ Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց ազգ-բանակի կոնցեպցիան, ներդրեց նոր ծրագրեր ու գնում է բանակի, այսպես կոչված, մարդկային դեմքով բարեփոխումներին։ Ոչ թե զինվորական, ոչ թե գեներալական, այլ հենց՝ ՊՆ մարդկային դեմքով փոփոխություններին։ Եւ ինչպես երևում է՝ ունի ազդեցիկ հակառակորդներ։

Հայաստանը անցումային փուլում գտնվող երկիր է, և այստեղ ֆիզիկական անձանց դերակտարումը չափազանց մեծ է, գուցե վճռորոշ։ Այսօր բանակի բարեփոխումները ասոցացվում են Վիգեն Սարգսյանի անձի հետ։ Երկուսն էլ ձգտում են այս պահը օգտագործել՝ թե կողմնակիցները, թե հակառակորդները։

Տարբեր վարկածները, թե ապրիլից Վ. Սարգսյանը կտեղափոխվի այլ նախարարություն, ուղղակի նոնսենս է։ Չի կարող բանակի բարեփոխումների հետ կապվող թիվ մեկ գործիչը ճանապարհի սկզբից տեղափոխվել այլ ոլորտ։ Սա ուղղակի կբերի հասարակության մեջ բանակի հանդեպ անվստահության կտրուկ մեծացման, իսկ դա խիստ վտանգավոր է: Իսկ թե ինչո՞ւ՝ կարծում ենք բացատրելու կարիք չկա։ Այսպիսով, Վիգեն Սարգսյանը մնում է ֆունկցիոնալ նշանակություն ունեցող փոքրաթիվ գործիչներից մեկը։ Մյուս կողմից նա ժամանակի ընթացքում պետք է իր համար կայացնի որոշումներ՝ հասարակության հետ աշխատելու, սեփական թիմային համակարգերի ձևավորման և այլնի շուրջ։ Քանի որ պաշտպանության նախարարը Հայաստանում միշտ ավելին է, քան մյուս նախարարները։

Վլադիմիր Գասպարյան

Թվում էր, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ֆունկցիոնալ նշանակության գագաթնակետը այն ժամանակ էր, երբ կար փողոցային պայքար, կար ընդգծված ընդդիմություն և կար իշխանություն պահելու ռեալ խնդիր։

Հիմա, երբ չկա զանգվածային պայքարի պատրաստ կազմակերպված ընդդիմություն, չկան ընտրություններ և չկա ոստիկանության միջոցով իշխանություն պահելու խնդիր, կարող է կասկածի տակ դրվել Վլադիմիր Գասպարյանի անփոխարնելիության հարցը։

Բայց սա դեռ դատավճիռ չէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ խորհրդարնական համակարգը երկար ժամանակ Հայաստանը տանելու է տուրբուլենտության և անկայությունների գոտի։ Այստեղ մեծանում են ոչ թե փողոցային ընդվզումների, այլ ներքին խմորումների, ներհամակարգային հեղաշրջումների, ներքին սաբոտաժների հավանականությունը։

Փոխվում է կառավարման համակարգի և ռիսկերի տրամաբանությունը, և եթե Վլադիմիր Գասպարյանը կարողացավ նույնպես փոխվել, ապա նա ձեռք կբերի նոր ֆունկցիոնալ նշանակություն և կշարունակի մնալ փոքրաթիվ էլիտայում։ Եթե նա գիտակցի, որ ապրիլից սկսած՝ ոստիկանապետն ու երկրի թիվ մեկ ոստիկանը, այլևս տարբեր հասկացություններ են, ապա նա կունենա ռեսուրս փոխելու իր ընկալումը թե հասարակության կողմից, թե իշխանական բուրգի։ Պետությունը հասել է մի հանգրվանի, երբ վտանգներն ավելի շատ են, քան դրանց լուծման ռեսուրսները։

Ոստիկանապետը այս պայմաններում կարող է դառնալ կարևորագույն հանրային դեմքերից մեկը, որի խոսքում և գործում դոմինանտ կլինի իրավիճակի լրջության ընկալումը։ Տվյա դեպքում խոսքը վերաբերում է երկրում մթնոլորտի և հարաբերությունների կարգավորմանը՝ հաբրգած կլանների, կրիմինալի և երկրի հիմքը քնդող այլ գործոնների դեմ դուրս գալով։ Սա իսկապես չի կարող անել որևէ ոստիկան՝ նույնիսկ ամենագլխավորը, բայց սա կարող է անել հանրային վստահություն ստացած ոստիկանապետը։

Միքայել Մինասյան

Հայաստանի ազդեցիկ անձանց նեղ շրջանակում իր ուրույն տեղն ունի Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։ Ֆորմալ չլինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ նա մշտապես մեծ ազդեցություն է ունեցել կայացվող որոշումների վրա։

Միքայել Մինասյանը տարիների ընթացքում ստեղծել է լրատվական մեծ համակարգ, քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի խողովակներ, որը օգտագործվել է ի շահ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման։ Նա տիրապետում է հանրային կարծիքի ձևավորման գործուն լծակների, ունի ֆինանսական ինքնուրույն ռեսուրսներ, միևնույն ժամանակ չի ասոցիացվում ֆեոդալական համակարգի հետ։

Այս պահին Մինասյանին ամենակաշկանդող հանգամանքը նրա ազգակցական կապն է գործող նախագահի հետ, բայց հեռանկարի առումով դա կարող է վերածվել ամենաշահավետ գործոնի։ Ով-ով, բայց Միքայել Մինասյանը հասկանում է, որ դա հենց այնպես չի կարող լինել, պահանջվելու է գրագետ աշխատանք ու ճիշտ քայլեր։ Նրա «կապիտալներից» է նաև իր ոչ հրապարակային լինելը, որը խորհրդավորության շղարշ է հյուսում նրա շուրջ՝ հասարակության որոշակի մի կիրթ հատվածի մոտ հույս առաջացնելով, որ նա կարող է փոփոխություններ բերել իր հետ։ 

Պետական և հանրային ակտիվ հատվածում շրջում է մի վարկած, թե Մ. Մինասյանը իր ողջ համակարգը հանձնել է այլոց։ Նրանք, ովքեր պատկերացում ունեն թե ինչ է նշանակում նման համակարգեր, հասկանում են, որ նման բաները երբեք չեն հանձնվում, չեն նվիրվում։ Դրանք կարող են կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ խնդիրների համար տրվել ժամանակավոր համակարգման, ոչ ավելին։ Նման համակարգերը կամ բերում են հաջողության կամ կորսվում են պարտության արդյունքում։

Հովիկ Աբրահամյան

Շատերը կարող են պաշտոնանկ արված և «գետակ-վտակների» երկխոսության միջով անցած Հովիկ Աբրահամյանին այլևս համարել խաղից դուրս։ Բայց սա միանշանակ չէ։
Հովիկ Աբրահամյանը համարվում է երկրի խնդիրներին և դրանց լուծումներին ամբողջապես տիրապետող հատուկենտ դեմքերից մեկը։ Ունի կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, տարիների ընթացքում ձևավորված զգալի կապեր բոլոր շրջանակների հետ։ Մարդկային շփումներում շատ հեշտ է ձեռք բերում համակրանք: Ինչ վերաբերում է վտակ-գետակներին, ապա դրանք շատ արագ հարթվող հարցեր են, քանի որ կողմերից որևէ մեկը չի անցել որևէ սահման՝ ոչ մարդկային , ոչ աշխատանքային։

Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի շանսը։ Խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետին միշտ պետք է լինելու տնտեսական բլոկի համակարգող։ Այդպիսին է կառավարման տրամաբանությունը։ Հայաստանի տնտեսությունն այն վիճակում է, որ Կարեն Կարապետյանի թիմը կարող է տապալվել կամ չապահովել անհրաժեշտ ցուցանիշները և, ըստ այդմ, կորցնել իր ֆունկցիոնալ նշանակությունը։ Կարող են լինել նաև այլ զարգացումներ, որոնք կբերեն նոր իրականության։

Ի՞նչ պետք է անի Հովիկ Աբրահամյանը։ Այս հարցին պատասխանելուց առաջ, նախ պետք է պատասխանել մեկ այլ հարցի՝ ո՞րն է Հ. Աբրահամյանի ամենաթույլ կողմը։ Հովիկ Աբրահամյանը չի կարողանում դառնալ ինքնուրույն գործիչ։ Լինելով վարչապետ՝ նա փորձ անգամ չարեց դառնալ ինքնուրույն, իր պաշտոնին համապատասխան դեմք։ Նա նախընտրեց «չբարկացնել» Սերժ Սարգսյանին և միշտ մնալ նրա ստվերում։ Սերժ Սարգսյանն էլ հարմար պահի օգտվեց այդ հանգամանքից, իսկ Հովիկ Աբրահամյանը չհասկացավ, որ կարելի էր դառնալ ինքուրույն ազեցիկ վարչապետ և Ս. Սարգսյանի հետ ունենալ վստահելի, հարգալից հարաբերություններ։ Եւ պետք էր ձգտել հենց դրան։

Իսկ այժմ իր պոտենցիալ ազդեցությունը և պոտենցիալ հեռանկարը պահելու համար Հ. Աբրահամյանին պետք է ունենալ համբերատար, բայց ակտիվ դիտորդի կարգավիճակ։ Սա նշանակում է սեփական թիմերի ձևավորում, ակտիվ շփումներ, կարևոր հարցերի շուրջ սեփական տեսակետի ձևակերպում։ Եվ սրա հիմքում պետք է լինի հարգալից հարաբերություններ Ս. Սարգսյանի հանդեպ։

Խորհրդարանական հանրապետության նախագահ

Գործող սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահի պաշտոն զբաղեցնողը կարող է դառնալ բավական ազդեցիկ դեմ, ընդգրկվել կառավարող նեղ շրջանակի մեջ կամ դուրս մնալ այդ շրջանակից և մնալ խորհրդանշական ֆիգուր:

Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները և առկա սահմանադրությունը, կարող ենք պնդել, որ նախագահի անձից է մեծապես կախված լինելու, թե նա կդառնա այդ ազդեցիկ, ֆունկցիոնալ նշանակություն ունեցող դեմքերից մեկը, թե ոչ: Սպասենք նախագահի ընտրությանը, որից հետո կանդրադառնանք նաեւ նոր նախագահին:

Արմեն Հարությունյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan