Գլենդելում հայ վարորդի են ձերբակալել՝ առանց համարանիշների մեքենա վարելու համար
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում ոստիկանները օրեր առաջ մի վարորդի են կանգնեցրել, որի մեքենայի վրա համարանիշներ չեն եղել։
Գլենդելի ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ, կասկածյալը Գլենդելի 42-ամյա բնակիչ Տիգրան Ջաբրելյանն է եղել։ Պարզվել է, որ նա մեքենայի սեփականատերը չէ։ Կասկածյալը հրաժարվել է պատասխանել ոստիկանների հարցերին։ Մեքենան խուզարկել եւ երկու տրճանակ են հայտնաբերել, որոնցից մեկը գողացված է եղել։ Ոստիկանության փոխանցմամբ, նա նաեւ դատապարտված է եղել եւ ձերբակալության պահին փորձաշրջան էր անցնում։
Ջաբրելյանին ձերբակալել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակել գրավի դիմաց։