Բիթկոինի փոխարժեքը նվազել է 12.2 տոկոսով
Չորեքշաբթի օրը Բիթկոինի փոխարժեքը հասել է 10 հազարից ցածր ցուցանիշի: Այս մասին են վկայում Coindesk էլեկտրոնային կրիպոարժութային բորսայի տվյալները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Բիթկոինի փոխարժեքը կազմել է 9.962 հազար դոլար (12.2 տոկոս անկում):
Բիթկոինը բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա նույնանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգն է, որը թողարկել կարող է համակարգի յուրաքանչյուր մասնակից՝ հաշվիչ մեքենայի օգնությամբ համակարգի նոր բլոկեր ստեղծելով: