Հայի եւ ադրբեջանցու մասնակցությամբ սիրային եռանկյունին սպանության պատճառ է դարձել
Սախալինում հայի եւ ադրբեջանցու մանսակցությամբ սիրային եռանկյունին սպանության պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է IA SakhalinMedia-ն՝ վկայակոչելով տարածաշրջանային քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ավարտվել է նախկինում դատապարտված Ադրբեջանի 37-ամյա քաղաքացու նկատմամբ քրեական գործի նախաքննությունը: Նա մեղադրվում է առողջությանը կանխամտածված կերպով վնաս պատճառելու համար, որը անփութության հետեւանքով հանգեցրել է տուժածի մահվան: Քրեական գործը հարուցվել է Անիվսկի շրջանի Նովոտրոիցկոյե գյուղի Յանտարնի փողոցի վրա գտնվող բակային տարածքում՝ Հայաստանի Հանրապետության 51-ամյա քաղաքացու՝ մարմնական վնասվածքներով հայտնաբերման փաստով:
Հետաքննության համաձայն՝ տուժածը ավելի քան 22 տարի ապրում էր շրջանային կենտրոնի բնակչուհու հետ, նրանք երկու զավակ ունեին: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության համար տուժածը պատիժ էր կրում ազատազրկման վայրերում: 2017 թվականի մարտին, դուրս գալով գաղութից, նա իմացել էր, որ իր հետ ապրող կինն այժմ ուրիշի հետ է ապրում: Տղամարդը գնացել էր տնից, սակայն պարբերաբար շարունակում էր վերադառնալ եւ զանգահարել կնոջը:
Օգոստոսի 5-ին տուժածը իր բնակակցուհու հետ միասին հյուր էր գնացել Նովոտրոիցկոյե գյուղում բնակվող իրենց ընկերների տուն: Ամբաստանյալը իր ընկերների հետ երկու մեքենայով եւս գնացել էր այնտեղ եւ խոսակցության կանչել տուժածին: Վերջինս դուրս էր եկել տնից հյուրերից մեկի հետ միասին, ինչից հետո մեղադրյալը իր ծանոթի հետ ծեծի էր ենթարկել տուժածին: Կոնֆլիկտին միջամտել էին նաեւ ներկաները: Դրանից հետո մեղադրյալը իր ընկերների հետ մեքենաներով հեռացել էր: Ստացված վնասվածքներից տղամարդկանցից մեկը մահացել է: Հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը ուղարկվել է դատարան:
Լուրեր Հայաստանից - NEWS.am