1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 մայիսի 2018թ., 00:00
Ալեն Սիմոնյանը հայտարարում է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին ԿԳ նախարարի հայտարարությունը Թխամաշկ և կարմրահեր. գենետիկները կանխատեսել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ապագա երեխայի արտաքինը Շարլ Ազնավուրը հետաձգել է համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման ամսաթիվը Մայլի Սայրուսը «հարձակվել է» քնած Ջիմի Քիմելի վրա Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս Ցեցոտ լոլիկը վաճառվում է հայկական շուկայում.ինչպե՞ս տարբերել (Տեսանյութ) Մանե Թանդիլյանը դեռ գրանցված է «Սինոփսիս Արմենիա»-ում և 500.000 աշխատավարձ է ստանում Հավայիում լավայի հոսքը Խաղաղ օվկիանոս է հասել Կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա». կրթության փորձագետ Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից. Արայիկ Հարությունյան Ալեն Սիմոնյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դառնալ Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում դասադուլ և գործադուլ է, պահանջում են նախկին տնօրենի վերադարձը Բարձրաստիճան ոստիկանները ծառայողներից պահանջել են պարգեւավճարների մի մասն իրենց փոխանցել Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջները Իրանի նկատմամբ Էրդողանի խուլիգանները հարձակվել են ամերիկահայերի վրա. ԱՄՆ կոնգրեսական Ոստիկանապետը եւս մեկ նոր տեղակալ ունի Էրդողանը սպառնացել է Իսրայելին Էրդողանը վտանգում է Թուրքիայի վարկային վարկանիշը Գործարարները Փաշինյանին հանդիպելուց հետո թեթեւացած շունչ են քաշել Ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին ՄԽ համանախագահները հունիսին կծանոթանան ՀՀ նոր ղեկավարության հետ Ովքեր են ԿԳ նախարարի նոր տեղակալները Ռուսական թևավոր հրթիռի բոլոր փորձարկումներն անհաջող են եղել ՊԵԿ նախագահի 4 տեղակալ ազատվել է աշխատանքից Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի պաշտոնից Գանձագողերը՝ անուն առ անուն, թե կոպեկ առ կոպեկ Պիրլոյի հրաժեշտի խաղում լեգենդները ոչ-ոքի են խաղացել` 7:7 (տեսանյութ) Նեթանյահուն կոչ է արել աշխարհին միանալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականությանը «Ելք»-ն արհամարհում է ՏԻՄ ընտրությունները Իբրահիմովիչը մրցակցին թիկունքից ապտակել է (տեսանյութ) Սիրիահայերի մասին պատմող ֆիլմը լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել Ազգային ժողովի նիստին մասնակցող 7 նոր պատգամավորներն այսօր երդվեցին Պատրաստվե՛նք կամ պատրա՞ստ ենք բաց խոսակցության Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացնում են բոլորիս. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրին Ավելի լավ, ժողովուրդը կիմանա՝ ով էս պետությունից ինչ ա տարել. Սարոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի հնարավոր բացահայտման մասին Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 11 մետրանոցի մրցույթի (տեսանյութ) Ովքեր են խաղաղ ցուցարարների նկատմամբ ձայնային նռնակ կիրառողները, և ինչ որոշում կկայացնի նոր իշխանությունը Մեծ Բրիտանիան պարտավորեցրել է Ռոման Աբրամովիչին բացատրել կուտակած կարողության ծագումը Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական Ռոհանի․ ԱՄՆ-ը չի կարող ամբողջ աշխարհի փոխարեն որոշել Կառավարությունը պետք է քննարկումներ սկսի շատ արագ. Վահագն Խաչատրյան (տեսանյութ) ՀՀ տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում բոլոր ոլորտներում հետընթաց է գրանցել Դոն Պիպոն` ընդդեմ Մանվել Գրիգորյանի կլանի. Էջմիածնում խոշոր շրջադարձ է սպասվում Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ Դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն» Ինչ քայլեր են արվում գազի, հոսանքի սակագների իջեցման ուղղությամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական կտա՞ Դատավորն ու իր կինը եղած–չեղածը վաճառել են. խոսքը միլիոնների մասին է Հնարամիտ շաքարի արքան. Սամվել Ալեքսանյանը որոշում է կայացրել Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից և նպա­տակ ունի մեկ­նել Ամե­րի­կա Բացահայտվել է Ադոլֆ Հիտլերի մահվան գաղտնիքը Իրանական միջուկային համաձայնագիրն այլընտրանք չունի. Մոգերինի ԱՄՆ-ում տղամարդը հայկական եկեղեցի ներխուժելու համար կալանավորվել է Ֆեյսբուքներից, լայվերից դուրս գալու եւ գործ անելու ժամանակը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի CNN-ի հաղորդումը Հայաստանի մասին Արման Սահակյանը պատրաստվում է բազմաֆուկցիոնալ համալիր կառուցել Հալաբյան փողոցում Մայիսի 25-ին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում Հարսանյաց զգեստը՝ 400.000$, դիմահարդարումն ու վարսահարդարումը՝ 13.000$. Որքան է արժեցել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը Մադրիդը հրաժարվել է հաստատել Կատալոնիայի նոր կառավարության կազմը Դարոն Աճեմօղլուն ուրախ կլինի խորհուրդներ տալ ՀՀ կառավարությանը Մարզպետների կազմը ամբողջությամբ կփոխվի. Վարչապետ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը. մի շարք մանրամասներ Վաչագան Ղազարյանին ազատեցին ՊՊԾ պետի պաշտոնից Նախագահական նստավայրում մեկնարկում է նորանշանակ նախարարների երդմնակալությունը. ուղիղ ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Մեծ Բրիտանիայում 3 նոր հետաքննություն է սկսվել Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած RT-ի նկատմամբ Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կա 2 զոհ Անկախ բեռի ծանրությունից, մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արված աշխատանքը. Վ. Սարգսյանը՝ Արմեն Գրիգորյանին Կարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը Վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին երբեւիցե չի խոսվել. մանրամասնում է Արթուր Ջավադյան Թուրքիայում սոցկայքում գրառման համար ձերբակալել են հիվանդ երեխա ունեցող ակտիվիստ հայ կնոջը (Ֆոտո) ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը Բիթքոինի արժեքը գերազանցել է 8.5 հազար դոլարի ցուցանիշը
Հարցում

Թանկացումները կշարունակվեն. ևս 40 ապրանքի գին կբարձրանա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը:

Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, դրանց տոկոսադրույքները բարձրացել են:

Երրորդ երկրի ապրանքն ավելի որակով է, բայց այն ավելի թանկ կնստի, քան ԵԱՏՄ անդամ երկրից ներկրելու դեպքում։ ԵԱՏՄ անդամ դառնալը քաղաքական որոշում էր, որովհետև տնտեսապես մեզ որևէ բան չտվեց։ Նույն Վրաստանն ու Ադրբեջանը, որ ԵԱՏՄ անդամ չեն, այդ շուկայում իրենց ավելի լավ են զգում, քան մենք։ Ռուսաստանում վրացական խմիչքներն ավելի շատ են, քան հայկական»,– նկատեց Չիլինգարյանը: Նաև հավելեց, որ սպառողը ԵԱՏՄ անդամ դառնալով չի շահել:

«Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով արդեն թանկացել է գազը, որը ՀՀ–ում ամենաամատչելի վառելիքն էր: Այս թանկացումները ԵԱՏՄ անդամ դառնալու հետևանք են: Ասում են՝ հավասարեցնում են ԵԱՏՄ անդամ երկրների ակցիզային հարկի հետ, սակայն Բելառուսում, Ղազախստանում և այլն, հասարակության կենսամակարդակը բարձր է ՀՀ–ի համեմատ. չի կարելի համեմատել այն դեպքում, երբ մեր աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ավելի ցածր են»,– ընդգծեց Չիլինգարյանը: Նա նաև հիշեցրեց, որ գնաճն ավելի վաղ է սկսվել: Առաջինը թանկացավ կարագը, հետո՝ մսամթերքը:

Ըստ Չիլինգարյանի՝ կարագի թանկացման պատճառաբանությունը միջազգային շուկայում գների բարձրացումն էր, փոխարենը գտնում է, որ մսի թանկացումից խուսափելու միջոց եղել է:

«Տավարի միսը թանկացավ 15–20%–ով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից–սեպտեմբեր 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել արաբական երկրներ: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա»,– նշեց նա: Մեր զրուցակիցը նաև փաստեց, որ սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը բերելու է մնացած ապրանքների շղթայական թանկացման:

«Ավտոմեքենաների ներկրման գները ևս կբարձրանան: 500–1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է ներկրվում, և հիմնականում՝ 3–րդ երկրներից»,– ասաց նա: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականի դեկտեմբերին գնաճը 1,5% է կազմել: Կարեն Չիլինգարյանի խոսքով, սակայն, ցածր թիվը ցույց են տալիս խորամանկ հաշվարկով:

«Միջին գնաճ են բերում ու ասում՝ գնաճ չկա, բայց նրա հաշվին, որ էժանացնում են կենցաղային այնպիսի ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ են գնում, բայց մարդիկ հիմնականում օգտագործում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք էլ թանկացել են»,– մեկնաբանեց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը:

Թանկացումների հարցով Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ տեղի կունենան: Կարեն Չիլինգարյանն, այդուհանդերձ, չի կարծում, թե սպառողական շուկայում էական գնային փոփոխություններ կլինեն: «Հնարավոր է ինչ–որ քայլեր անեն՝ կոսմետիկ փոփոխություններ լինեն: Այդ հարկատեսակների բարձրացումը պարտադրված է, հնարավոր չէ այդ կողմից զսպել գնաճը: Տնտեսվարողն էլ, եթե նման պարագայում իր արտադրանքն էժանացնի, շահույթ չի ստանա: Դժվար է կանխատեսում անել»,– եզրափակեց նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

website by Sargssyan