Թուրքիայում անչափահասների մասնակցությամբ պոռնոֆիլմ ներբեռնելու մեղադրանքով հայաստանցի ուսանող է ձերբակալվել
Ամերիկյան «կորած եւ շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոնը» ֆիքսել է, որ Ստամբուլում գտնվող համակարգիչներից մեկը անչափահաասներ մասնակցությամբ պոռնոֆիլմ է ներբեռնում եւ անմիջապես այդ համակարգչի IP հասցեն տրամադրել թուրքական ոստիկանությանը։
Թուրքական Aksam պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը փաստի առթիվ ձերբակալել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորող Հայաստանի քաղաքացի, 24-ամյա Մ․Մ-ին։