Թուրքիայում ցածր գնահատականի համար աշակերտը ծեծել է ուսուցչուհուն
Թուրքիայի Դենիզլի նահանգի Չիվրիլիի շրջանի դպրոցներից մեկի գրականության ուսուցչուհի Դ.Չ.–ն ծեծված դիմել է ոստիկանություն։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Դ.Չ.–ն ոստիկանությունում պատմել է, որ աշակերտներից Մ.Գ.–ին ցածր գնահատական է դրել, որից հետո աշակերտը դասարանում բոլորի աչքի առաջ ծեծել է իրեն։
Ոստիկանությունը ձերբակալել է Մ.Գ.–ին, հարցաքննել եւ ստորագրությամբ ազատ արձակել։