Ադրբեջանցի զինվորականների կողմից ձերբակալված ռուսաստանցին ողջ է
Ադրբեջանում անհետ կորած էր համարվում ՌԴ քաղաքացի՝ ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը:
Առկա տեղեկությունների համաձայն, Չուլկովը հունվարի 3-ին ժամանել էր Գյանջա եւ տեղավորվել մասնավոր հյուրանոցներից մեկում: Հյուրանոցի սեփականատերն ասել էր, թե հունվարի 5-ին նա մեկնել է Գյոլգյոլ լիճ:
Արդեն իսկ պարզ է, որ Չուլկովին ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները, քանի որ նա մուտք է գործել զորամասի տարածք: Չուլկովի հետ կապվել են Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները, բայցի այդ նա խոսել է ընտանիքի անդամների հետ, ասելով, թե իրեն խոստացել են շուտով ազատ արձակել:
Top-News.am