Ֆրանսիայի նախագահ Մաքրոնը էրոտիկ վեպ է գրել
Ֆրանսիայում համառ լուրեր են շրջանառվում, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը երիտասարդ հասակում էրոտիկ սիրավեպ է գրել, որը պատմում է իր եւ ուսուցչուհու սիրային արկածների մասին: Ի դեպ, այդ ուսուցչուհին հիմա նրա կինն է եւ Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Բրիջիտ Մաքրոնը:
Շուտով լույս է տեսնելու նաեւ առաջին տիկնոջ կենսագրականը, որի հեղինակը լրագրող Մաել Բրունն է: Ինչ վերաբերում է էրոտիկ վեպին, ապա Մաքրոնն այն գրել է 16 տարեկանում՝ 1993-ին:
Իսկ լուրերը տարածել է Մաքրոնի նախկին հարեւանուհին, որը մեքենագրել է վեպի երեք հարյուր էջերը:
Նա ասել է, թե անունները փոխված էին, բայց ակնհայտ էր, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը գրել էր իր եւ ուսուցչուհու սիրային պատմության մասին:
Top-News.am