1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հունվարի 2018թ., 00:00
Նալբանդյանը Ադրբեջանին կոչ է արել հետեւել հրադադարին. Ինչ են քննարկել հանդիպման ժամանակ Մխիթարյանին դուրս շպրտեցին Մուրինիոյի ավտոբուսից (Ծաղրանկար) Կարճ հրահանգների ցանկ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար Ադրբեջանցի հաքերներն ակտիվացել են Human Rights Watch-ը քննադատել է Ադրբեջանին Անաստասիա Վոլոչկովան Մալդիվներում նոր փոխադրամիջոց է փորձարկել եւ նոր շպագատ ցուցադրել Ինչն ամենից շատ չի սիրում Պուտինը ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է Ինչ քրգործի շրջանակում է ձերբակալվել «Ալավերդցի Վահագնը» Human Rights Watch-ը Հայաստանի մասին․ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել Պոգբային եւ մեկնել Մինո Ռայոլայի հետ «Դերասանուհիներն իրենք են պրոդյուսերների անկողնում հայտնվում, իսկ հետո մեղադրում նրանց սեռական ոտնձգությունների մեջ». Բրիջիտ Բարդո Մտահոգ ենք ԼՂ հակամարտության տևականությամբ․ Ջ. Լաքոտ BuzzFeed-ի փորձարկումը. օտարերկրացիներն առաջին անգամ համտեսում են հայկական ավանդական ուտեստները (տեսանյութ) «Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» խաղի բրիտանական տարբերակի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին հարց է հնչել Բաշկիրյան կրքեր. պատգամավորը կրակել է հայերի վրա եւ սպառնացել, իսկ հետո հարձակման համար մեղադրել հենց նրանց Ծեծկռտուք՝ Թբիլիսիում ադրբեջանցիներին պատկանող ռեստորանում «Այցելել եմ երկրի տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանական բաժանմունք...».Ադրբեջանից հեռացած ռուս գիտնականի հեգնական գրառումը Փոքրիկ ավանակն իրեն շան պես է պահում (լուսանկարներ, տեսանյութ) Ֆիլ Նեւիլ․ Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ձեռքբերում կլինի «Արսենալի» համար Սպիտակցի Հայկոն իր Range Rover-ով Երեւանում վթարի է ենթարկվել Կարո Փայլանը Դինքի սպանությունը ուսումնասիրման հարցով մեջլիսին առաջարկ է ներկայացրել Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Սիրիայի քրդաբնակ շրջաններ Մեկնարկել է Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը Նրան դեպի խորան կտանի ոչ թե հայրը, այլ՝ մայրը. ինչ հարսանեկան ավանդույթներ կխախտեն արքայազն Հարին ու Մեգան Մարքլը Ջիգարխանյանի նախկին կինը մտադիր է չեղարկել իրենց ամուսնալուծությունը Ինչու են ռուս սահմանապահները պաշտպանում Հայաստանի սահմանները. «Взгляд»-ի անդրադարձը ԵՄ-ն ու Թուրքիան պլանավորում են բարձր մակարդակի հանդիպում անցկացնել մարտի վերջին Հայկական բրդուճը ռուսաստանաբնակ գործարարներին միլիոնավոր ռուբլիների եկամուտ է բերել Առաջիկայում կբարձրանան բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները Ամերիկացի կոնգրեսականն ԱՄՆ-ի և Արցախի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել Ստամբուլում ադրբեջանցու գլխավորած հանցախումբը թմրամիջոցներ է վաճառել էլիտար գիշերային ակումբներին «Աթլետիկոյի» երկրպագուին դանակահարել են «Սեւիլիայի» դեմ խաղից առաջ Ջեյ Զին ու Բեյոնսեն Քիմ Քարդաշյանի նորածին դստերը 20 հազար դոլարանոց ադամանդյա ապարանջան են նվիրել Վազքը նիհարելուն չի օգնի Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան - Արտաշատ հատվածի վերին շերտն արդեն քայքայվում է Բենզինի գինն աճել է 1,6%–ով Լեւոն Յոլյանը ցանկություն ունի կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին «Դա մի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս». Աղվան Վարդանյանը երազում է նախարար դառնալ ՊՆ համարանիշները հետ են վերցրել Դավիթ Հարությունյանի ընտանիքը նախարարության առաջին հարկում սրճարան է աշխատեցնում ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով՝ սկսած 150 հազար դրամից Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում Ազդեցիկ դեմքերի նեղ շրջանակը կամ ում վրա կանգ կառնի Սերժ Սարգսյանը Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Լարսը բաց է Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Մակեդոնիայի անվան շուրջ կոնֆլիկտի լուծումը մոտ է ԵՄ-ում Ռուսաստանին մեղադրում են Միության խարխլմանն ուղղված ապատեղեկատվության արշավի մեջ Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր եւ իր աներորդու տղաներին Նախարարը հեռանում է. նրան փոխարինողի անունը հայտնի է Գլենդելում հայ վարորդի են ձերբակալել՝ առանց համարանիշների մեքենա վարելու համար Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Վիրահայոց թեմը դիմել է դատարան եւ պահանջում է Թանդոյանց եկեղեցին վերադարձնել թեմին Թինա Կանդելակին վրացիների ու հայերի, Instagram-ի հայկական մաֆիայի, Քիմ Քարդաշյանի եւ այլնի մասին Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Արսենալում» Զիդան. «Վերջ տվեք հիմար խոսակցություններին. Ռոնալդուն մնում է» Ով կզբաղեցնի նախագահի պաշտոնը Գլյուկոզային հորդորում են երբեմն-երբեմն հագնվել (Լուսանկարներ) Ամուսնացած Սաթի Կազանովան մերկացել է ֆոտոսեսիայի համար (Լուսանկար) Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրայի հարցը Ուկրաինայի արևելքում հրադադարը խախտվում է՝ դառնալով նոր զոհերի պատճառ Բիթկոինի փոխարժեքը նվազել է 12.2 տոկոսով ԱՄՆ-ում էլեկտրոնային ավտոհամարանիշներ են ստեղծել Դոլարը շարունակում է էժանանալ, իսկ եվրոն հատել է 591 դրամի սահմանը Եղանակը Հայաստանում Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում Ferrari-ն էլիտար սուպերէլեկտրաքար կստեղծի Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի և Ղազախստանի նախագահները Թուրքիան ավելացրել է ռազմական ծախսերը Սթրեսը եւ քնի պակասը միանշանակ գիրացնում են Ռուսաստանցիներն ավելի շատ վստահում են Բելառուսին եւ Ղազախստանին, քան Հայաստանին Հայի եւ ադրբեջանցու մասնակցությամբ սիրային եռանկյունին սպանության պատճառ է դարձել Անտոնիո Գուտերեշը կոչ է անում ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը Փոսեր ունենք՝ աշխարհը չունի (Լուսանկարներ) Վրաստանի քաղաքացիների համար հանվել են Թուրքիա այցելության սահմանափակումները Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնողներ են դարձել Հայաստանում ռեգուլյար տեսակի բենզինը 60 դրամով ավելի թանկ է, քան Վրաստանում ՊԵԿ ՕՀՎ վաչության պետը` անշարժ գույքի սիրահար. որքան է նրա ունեցվածքը Թանկացումները կշարունակվեն. ևս 40 ապրանքի գին կբարձրանա
Հարցում

Մոլդովան արգելում է ռուսական հեռուստաընկերությունների քարոզչական հաղորդումների վերահեռարձակումը

Մոլդովայի հեռուստառադիո ոլորտի օրենսդրությունում կատարված փոփոխությունը արգելում է Մոլդովայում ռուսական հեռուստաընկերությունների լրատվական, քաղաքական, վերլուծական և զինվորական բնույթի հաղորդումների վերահեռարձակումը: Խորհրդարանի հողորդագրությունում նշված է, որ օրենքի նպատակը դրսի ապատեղեկատվության և մանիպուլյացիաների հնարավոր փորձերից երկիրը պաշտպանելն է:

Օրեքը պետք է ստորագրեր Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը, բայց նա երկու անգամ հրաժարվել էր ստորագրել անցած տարվա դեկտեմբերին խորհրդարանում ընդունված օրենքը՝ այն հետ ուղարկելով խորհրդարան: Սակայն ըստ Մոլդովայի օրենսդրության՝ նախագահը իրավունք ունի օրինագիծը հետ ուղարկել միայն մեկ անգամ, խորհրդարանում տվյալ օրենքը երկրորդ անգամ ընդունվելուց հետո նախագահը պարտավոր է ստորագրել այն, իսկ եթե կրկին հրաժարվում է, ապա Սահմանադրական դատարանը նրա այդ լիազորությունը կարող է փոխանցել խորհրդարանի նախագահին:

Սահմանադրական դատարանը հունվարի 5-ին արտոնել էր խորհրդարանի նախագահին ստորագրել այդ օրենքը, քանի որ նախագահը հրաժարվել է կատարել սահմանադրական իր պարտականությունը: Օրենքը հունվարի 10-ին ստորագրել է խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն:

Ռուսական քարոզչությունը արգելելու հարցին զուգահեռ Մոլդովայում առաջացել են ևս մի շարք խնդիրներ և 2018-ը երկրում սկսվում է քաղաքական նոր ճգնաժամի նախանշաններով:: Հիմնական պատճառը արևմտամետ քաղաքական իշխող ուժի և ռուսամետ նախագահի միջև առկա տարաձայնություններն են:

Երկրի վարչապետն ու խորհրդարանի նախագահը իշխող եվրոպամետ Դեմոկրատական կուսակցության անդամ են: Ռուսամետ Դոդոնը նաև հրաժարվել էր հաստատել վարչապետ Պավել Ֆիլիպի ներկայացրած նախարարների թեկնածուներին, պատճառաբանելով, որ թեկնածուները կոմպետենտ չեն, մի քանիսն էլ կոռումպացված են: Հունվարի 2-ին դատարանը նույն բնույթի որոշում էր ընդունել՝ նախարարների նշանակումը ևս արտոնելով խորհրդարանի նախագահին: Երեկ խորհրդարանի նախագահը նաև ստորագրել է կառավարության կազմում յոթ նախարարի փոփոխության որոշումը: Իգոր Դոդոնը նույն օրը հայտարարել է, որ նշանակված նախարարները լեգիտիմ չեն: Նրա խոսքերով, սահմանադրական դատարանը վարչապետի կառավարությանը օգնել է խախտելու ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները: Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությունը, որը նախկինում գլխավորում էր Դոդոնը, բողոքի ցույցերի կոչ է արել:

Իգոր Դոդոնը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ֊ «Նախագահի ինստիտուտը իրեն իրավունք է վերապահում դիմել հարյուր հազարավոր քաղաքացիների մոբիլիզացնելու կոչով՝ վերջ տալու համար սահմանադրական խախտումներն ու անօրինականությանը: Աղոթեք, որպեսզի այդ հարվածը ստանաք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այլ ոչ թե դրանից առաջ»:

Մոսկվան իր հերթին շարունակում է Մոլոդովայի արևմտամետ իշխող քաղաքական ուժի նախագահի դեմ քրեական հետապնդումը:

Հունվարի 10-ին Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Պլախոտնյուկի դեմ հարուցված մեղադրանքները: Անցած տարվա նոյեմբերին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը հեռակա կարգով նրան մեղադրել էր սպանության փորձի մեջ, ձերբակալության սանկցիա տվել և հետախուզում հայտարարել: Ռուսաստանի իրավապահները պնդում են, որ նա է կանգնած 2012-ին նախկին բանկիր Գերման Գորբունցովի դեմ Լոնդոնում իրականացված մահափորձի հետևում: Ռուսաստանի և Մոլդովայի նախկին բանկիր Գորբունցովի վրա ինքնաձիգից կրակել էին, բայց նա ողջ էր մնացել:

website by Sargssyan