Կրկին ինքնասպանություն Բաքվի մետրոյում
Բաքվի մետրոյում 46-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ նետվելով գնացքի տակ, այս մասին գրում է ադրբեջանական minval.az կայքը:
Բաքվի մետրոպոլիտենի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ տղամարդը նետվել է գնացքի տակ, սակայն գնացքի առաջնային վագոնը, որում գտնվել է մեքենավարը, հետ է շպրտել նրան հարթակի վրա:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։
Քաղաքացու նման քայլի պատճառը դեռևս անհայտ է:
Նշենք, որ այս ամիս սա արդեն երկրորդ նման դեպքն է Բաքվի մետրոյում: Օրեր առաջ 22-ամյա երիտասարդը նետվել էր գնացքի տակ՝ վերջ տալով իր կյանքին: