Ավազակային հարձակում երեւանյան գետնանցումում
Հունվարի 4-ին կեսգիշերն անց քաղաքացին ահազանգել է 1-02 եւ հայտնել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցի գետնանցումում 3 հոգի հարձակվել են իր վրա, դանակի սպառնալիքով հափշտակել 2 բջջային հեռախոս, գումար, հեռախոսի լիցքավորիչ եւ օծանելիք:
Դեպքը տեղի էր ունեցել ուշ ժամի, ականատես վկաներ չկային, իսկ անհայտ կասկածյալները հեռացել էին անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները մի քանի ժամ անց պարզել են, որ հնարավոր է՝ հանցագործությունը կատարած լինի Առինջ գյուղի բնակիչ Հայկ Խ.-ն՝ իր երկու ընկերների հետ:
Նույն օրը, Խանջյան փողոցից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել 31-ամյա Հայկ Խ.-ին, 26-ամյա Հարություն Ս.-ին եւ 30-ամյա Գառնիկ Ա.-ին:
Խուզարկությամբ վերջինիս վարած «Մերսեդեսում» հայտնաբերվել են երկու բջջային հեռախոսները: Հայկ Խ.-ն եւ Հարություն Ս.-ն կալանավորվել են, իսկ Գառնիկ Ա.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել: