Թուրքիան ԱՄՆ-ին պատասխանել է նույն ոճով․ ԱՄՆ-ը անվտանգ չէ Թուրքիայի քաղաքացիների համար
Թուրքիայի ԱԳ նախարարությունը մեկ օր առաջ ԱՄՆ-ի հրապարակած ուղեւորությունների համար անվտանգ երկրների շարքի հրապարակումից հետո պատասխանել է ԱՄՆ-ին նույն ոճով։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Թուրքիայի քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելը անվտանգ չէ, քանի որ այնտեղ ահաբեկչությունների ու բռնությունների վտանգ կա։
Նշենք, որ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ էր արել խուսափել Թուրքիա այցելություններից։