Միհրան Պողոսյանը վաճառում է իր ունեցվածքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է պատգամավորի թեկնածու, վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը:
Ինչպես հայտնի է՝ Մ. Պողոսյանի «Քեթրին գրուպ» ընկերությունը ՀՀ-ում BYD ավտոմեքենաների միակ ներկրողն է, և ահա այս օրերին BYD ավտոսրահում հայտարարված են լիկվիդացիոն գներ՝ ողջ տեսականու համար: Ընդ որում լիկվիդացիոն գներով վաճառվում են արդեն ավտոպահեստամասերը, քանի որ նոր ավտոմեքենաներ այլևս չկան: Թե ինչու է ընտրություններից առաջ նա գնացել նման քայլի, մնում է միայն ենթադրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։