Ռոքսանա Բաբայանը նշել է Դերժավինի մահվան պատճառը, իսկ Պուտինը ցավակցել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել հայտնի դերասան Միխայիլ Դերժավինի մահվան կապակցությամբ:
«Հրաշալի դերասան: Միխայիլ Միխայիլովիչը վառ տաղանդի տեր էր, ուներ հումորի նուրբ զգացում: Նա բաց, լուսավոր, որին մարդիկ սիրում էին անկեղծությամբ, իսկ գործընկերները վերաբերվում էին մեծ հարգանքով»,- նշել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ Դերժավինի մահը անդառնալի կորուստ է ռուսաստանյան մշակույթի համար:
Միխայիլ Դերժավինի կինը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոքսանա Բաբայանը լրագրողներին ասել է, թե որն է ամուսնու մահվան պատճառը:
«Նա վաղուց էր ծանր հիվանդ: Դեկտեմբերի սկզբից հիվանդանոցում էր: Բժիշկներն անում էին ամեն հնարավորը, բայց, ցավոք, օրգանիզմն ի վիճակի չէր հաղթահարել հիվանդությանը»,- ասել է Բաբայանը եւ տեղեկացրել, որ 81-ամյա դերասանն, ամենայն հավանականությամբ, կհուղարկավորվի Նովոդեւիչի գերեզմանատանը:
Top-News.am