ՀՀ շուրջ քառորդ դարվա պատմության մեջ ԻԻՀ-ն խաղացել է գերազանցապես դրական դերակատարություն
Թեև ես իրանագետ չեմ այն էլ քառասուն տարվա, բայց մի քանի պարզ ճշմարտություն գիտեմ, որի համար իրանագետ պետք չի լինել ։
ա․ՀՀ շուրջ քառորդ դարվա պատմության մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղացել է գերազանցապես դրական դերակատարություն։
բ․Հիբրիդային պատերազմի թիրախ դարձած Իրաքում և Սիրիայում ոչ միայն չեն ձևավորվել դեմոկրատական իշխանություններ այլև որպես արդյունք և հետևանք հիբրիդային հարձակման տեղի են ունեցել մասսայական ավերածություններ, հարյուր հազարներով հաշվող զոհեր, միլիոններով հաշվող փախստականներ , կրոնական անհանդուրժողականության սարսափելի սրացումներ, եզդիների ցեղասպանություն։
գ․Իրանի քաղաքական համակարգը ունի ճկունության որոշակի աստիճան ինչը նրան հնարավորություն է տվել մինչև այժմ հիբրիդային հարձակմանը կուլ չգնալ։
դ․Իր նկատմամբ հիբրիդային հարձակման հաջողության դեպքում Իրանը չի կարող ամբողջովին խուսափել այն բացասական դրսևորումներից ինչը հիմա առկա են Իրաքում և Սիրիայում։
ե․Իրանի նկատմամբ հիբրիդային պատերազմի բացասական հետևանքների դրսևորումները չեն կարող շրջանցել Հայաստանի Հանրապտությունը։
Մի խոսքով «Պահյա պահպանյա Զհանրապետությունս Իրանի Իսլամական առերևույթ և աներևույթ թշնամիներից։ Ամեն» ։