BBC-ն շքեղ լուսանկարներով ներկայացրել է Հայաստանի՝ 1-ին քրիստոնյա երկրի խորհրդանիշներն ու լեգենդները
«Այս երկիրը քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել դեռ 4-րդ դարում՝ մեր թվարկության 301-ին: Հայ առաքելական եկեղեցին ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է: Այն տարբերվում է ինչպես բյուզանդական ուղղափառ, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցիներից:Այստեղ Սուրբ ծնունդը նշվում է հունվարի 6-ին», - գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելով Ամանդա Պրոենսա Սանտոսի ծավալուն հոդվածը Հայաստանի մասին:
Թղթակիցն անդրադարձել է Հայաստանի՝ աշխարհում առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշներին ու լեգենդներին, ներկայացրել Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի մասին լեգենդները:
Հեղինակն անդրադառնում է նաև Հայաստանի խորհրդանիշներին, պատմամշակութային վայրերին, մասնավորապես՝ Գառնու տաճարին, Սբ. Գայանե վանքին, Խոր Վիրապին, Գեղարդին, խաչքարերին, Քարահունջին և այլն: Հրապարակվել են նաև տպավորիչ լուսանկարներ: