Հռոմի պապը թույլատրել է կրծքով կերակրել հենց տաճարում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիքստինյան տաճարում մկրտել է 34 փոքրիկների եւ մայրերին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում երեխաներին կերակրել կրծքով: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Երկժամյա արարողության ժամանակ Ֆրանցիսկոս պապը կնքել է 18 աղջկա եւ 16 տղայի: Նրանց մեջ եղել են նաեւ երկու զույգ երկվորյակներ:
Top-News.am