Հայտնի է Android-ով աշխատող լավագույն սմարթֆոնը
Փորձագետները Android-ով կառավարվող չինական Huawei Mate 10 Prօ-ն ճանաչել են որպես լավագույն ժամանակակից սմարթֆոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուսումնասիրության արդյունքներով՝ Huawei Mate 10 Pro-ն 361 միավոր է ստացել՝ Samsung Galaxy Note 8-ի առաջ անցնելով ընդամենը մի քանի միավորով (կորեական առաջատարը 354 միավոր է ստացել): Երրորդ տեղը զբաղեցրել է OnePlus 5T ֆլագմանը (337 միավոր):
Լավագույնների ցուցակում են նաեւ Nokia 8-ը, LG V30-ը, Pixel 2 XL-ը, Moto Z2 Force-ը, Sony Xperia XZ1-ը, Razer Phone-ը եւ BlackBerry KEYone Black-ը: