Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է Հայաստան այցելել
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է Հայաստան այցելել: «Շատ շուտով ես Հայաստան կգամ», - Facebook-ի իր էջում գրել է նա:
«Կարծես թե ես եղել եմ Հայաստանի բոլոր տեղերում, կամ գրեթե բոլոր տեղերում, բացի մեկ եւ շատ հետաքրքիր շրջանից՝ Սյունքից: Այնտեղ հրաշալի լեռներ կան, կիրճեր, ջրվեժներ եւ Հայաստանի ամենավտանգավոր ավտոճանապարհը: Եթե անկեղծ, ոչ մի տեղից չեմ կաևրողանում նրա կոորդինատները գտնել, այլ միայն Youtube-ի տեսանյութը: Բայց անպայման կգտնեմ: Շատ շուտով ես Հայաստան կգամ, կփորձեմ վարձով մեքենա գտնել եւ կգնամ այնտեղ: Պարտավոր եմ գրավել այդ ճանապարհը, այնքան շատ եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում (с) «Միմինո»»:
Ավելի ուշ նա ավելացրել է որ, պարզվել է՝ «այդ վտանգավոր ճանապարհը Մեղրի-Նռնաձորն է, որը գտնվում է Հայաստանի եւ Իրանի սահմանի մոտ, շատ լավ է: Անպայման գնալու եմ»:
2016-ի վերջին Լապշինն Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվել էր: Ադրբեջանը նրան Արցախ այցելության համար իր սեւ ցուցակում էր ընդգրկել:
Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի խնդրանքը եւ Լապշինին արտահանձնել: Բաքվում դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման:
Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Միեւնույն ժամանակ պարզվել էր, որ Լապշինին բանտում գրեթե ինքնասպանության էին հասցրել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am