Նարեկի էստոներեն թարգմանությունը Էստոնիայում կարեւոր լուրերի թվում է
Այսօր (բառացիորեն այսօր՝ 20.12.17 թ.) Էստոնիայում լույս է տեսել Նարեկի էստոներեն թարգմանությունը։ Թարգմանիչն է մեր լավ բարեկամ Պեետեր Վոլկոնսկին։ Իմ անունն էլ նշված է որպես կոնսուլտանտ։
Պեետերը ուրախացած ասում է, որ մամուլով մեծ հետաքրքրություն է առաջացել, որ արդեն գլխավոր TV-ները մոտեցել են իրեն, ու զարմանում է, թե ինչպե՞ս են իմացել։ Երևի էստոնացիք զգում են, որ ինչ-որ արտառոց գիրք է լույս աշխարհ եկել,- եզրակացնում է Պեետերը։
Սա մշակութային մի մեծ իրադարձություն է, շնորհավորանքներ ամենքիս։
Նորայր Պողոսյանի ֆեյսբուքյան էջից