ԼՂ խնդրի հանգուցալուծումը դրական կանդրադառնա նաև ամբողջ տարածաշրջանի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը դրական անդրադարձ կունենա նաև ամբողջ տարածաշրջանի վրա. Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ով Հայաստան է այցելել դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում:
«Ցավում եմ, որ ավելի քան 25 տարի է անցել, սակայն հակամարտությունը դեռևս լուծված չէ: Սա կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար միասին աշխատելու հարցում: Ես գոհ եմ, որ վերջերս չորս նախարարները միասին հանդիպեցին Վիեննայում, հոկտեմբերին հանդիպեցին նաև նախագահները: Կարծում եմ, որ սա գերազանց է: Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման բարձր մակարդակով ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև՝ ֆրանսիական կողմի հետ»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինքը, որպես ՆԱՏՕ-ի նախագահության ներկայացուցիչ, կարող է ասել, ՆԱՏՕ-ն ճգնաժամը լուծելու հարցում հույս ունի տեսնելու նոր պահ:
«Գոհ ենք գործադրվող դիվանագիտական ջանքերի համար, և հույս ունենք, որ դրանք շուտով արդյունք կտան»,- ասաց նա: