Էրդողանը Պուտինին ռուսերենով «շնորհակալություն» է հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանցի իր գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսերենով նրան «շնորհակալություն» է հայտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երբ Պուտինը ավարտել է ելույթը, Էրդողանը խոսափողով ռուսերեն «շնորհակալություն» է նրան ասել:
ՌԴ նախագահը ժամանել է Անկարա Սիրիայում գտնվող «Խմեյմիմ» օդանավակայան այցելելուց եւ Եգիպտոս կատարած այցից հետո:
Երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել համաշխարհային քաղաքականության մի շարք խնդիրների վերաբերյալ: