Հնդկաստանը սահմանափակումներ է սահմանել հեռուստատեսությամբ պահպանակների գովազդում
Հնդկաստանը սահմանափակումներ է սահմանել հեռուստատեսությամբ պահպանակների գովազդում: Այսուհետ հակաբեղմնավորման միջոցները կարող են գովազդվել միայն ուշ ժամի, քանի որ նման գովազդն անընդունելի է երեխաների համար:
Reuters-ի տեղեկացմամբ՝ Հնդկաստանի տեղեկատվության եւ հեռարձակման նախարարությունը հայտարարել է, որ պահպանակների գովազդը այժմ միայն ժամը 22-ից մինչեւ 6-ն ընկած ժամանակահատվածում կցուցադրվի:
Հնդկաստանում սեքսի եւ հակաբեղմնավորիչների թեման համարվում է տաբու: Հասարակության պահպանողական մտածելակերպը հանգեցնում է նրան, որ շատ տղամարդիկ եւ կանայք դեռեւս ամաչում են պահպանակներ գնելուց, որոնց օգտագործումը ցածր է երկրի գյուղական վայրերում: