Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած լրագրողներին ցմահ ազատազրկում է սպառնում
Թուրքիայում գյուլենականների լրատվական կայքերի գործով դատական նիստին մեղադրող կողմը 7 մեղադրյալներից 3–ի համար ցմահ ազատազրկում է պահանջել։
Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 26–րդ դատարանում ընթացող դատավարությանը պետական մեղադրողը պահանջել է «Սահմանադրական կարգը խախտելու» մեջ մեղադրվող լրագրողներ Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի եւ Նազըլը Ըլըջաքի համար ցմահ ազատազրկում։
Մեհմեդ եւ Ահմեդ Ալթանները ներկա չեն եղել դատարան, սակայն դատավարությանը մասնակցել են Skype-ի միջոցով։
Նշենք, որ ձերբակալված երկու մտավորականներն էլ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էին ու բազմաթիվ հոդվածներ են գրել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։