Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե կառույցներից մեկը (տեսանյութ)
Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե կառույցներից բուդդայական տաճարը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:
Հրդեհը բռնկվել է Սիչուան նահանգի հարավարևմտյան շրջանում գտնվող վանական համալիրում: Աշտարակը փրկել չի հաջողվել: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է բոցավառվող աշտարակը փլուզվում:
Չինական աղբյուրի հաղորդմամբ՝ 16 հարկանի աշտարակը Ասիայի ամենաբարձր փայտե կառույցն էր:
Հրդեհի մարման աշխատանքները 4 ժամ են տևել: Բացի այդ, կրակը ոչնչացրել է երկհարկանի աղոթասրահը: Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ: Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: