Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Միջուկային զենքի դեմ պայքարող խմբին
Խաղաղության նոբելյան մրցանակն այս տարի հանձնվեց Միջուկային զենքի վերացման միջազգային արշավ (ICAN) խմբին:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Օսլոյի քաղաքապետարանում:
ICAN֊ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը մրցանակը ստանալու էր ներկայացել 1945 թվականին Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը վերապրած Սեթսուկո Թուրլոյի ուղեկցությամբ:
Ժնևում տեղակայված ICAN֊ը հիմնադրվել է 2007 թվականին: Խմբին անդամակցում են 468 գործընկեր կազմակերպություններ 101 երկրներում:
Այսօր ավելի ուշ կհայտարարվեն նաև բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության ոլորտի մրցանակները: