Խաբկանք ֆեյսբուքում, մի պատասխանեք. մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան
Բացահայտվել են դեպքեր, երբ ինչ-որ էջ «Հայկական կիբերբանակի» անունից մարդկանց նամակներ է գրում, ֆեյսբուքյան իր էջում գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը. «Առաջարկում են համագործակցություն և այլն, տղեկատվություն կորզում։ Սա խաբկանք է, մի պատասխանեք։ Ոչ մի հայկական հաքերային խումբ նման նամակներ երբեք չի գրել ու դժվար էլ գրի»,-նշում է նա: